Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կայացնում է ֆինանսական և ռազմավարական նշանակության որոշումներ: Խորհուրդն ամբողջ կազմով գումարվում է տարին երկու անգամ՝ մայիսին և նոյեմբերին: Խորհուրդը կարող է նաև հատուկ արտահերթ հանդիպումներ անցկացնել առցանց:
Խորհրդում ընդգրկված են անդամներ Հայաստանից, Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից: Նրանք ձևավորում են ԵՀՀ-ի կառավարման համար անհրաժեշտ հմտությունների յուրահատուկ մի համակազմ: Խորհրդի անդամներն ունեն խորը գիտելիքներ Հարավային Կովկասի և քաղաքացիական հասարակության զարգացման վերաբերյալ, ինչպես նաև փորձագիտական պատրաստվածություն դիվանագիտության, բիզնեսի, ֆինանսների և իրավունքի ոլորտներում: Խորհուրդը երաշխավորում է Հիմնադրամի արհեստավարժ, հաշվետու և ֆինանսապես պատասխանատու գործունեությունը:
-
Մերի Շիհան (նախագահ)
Միգրացիայի միջազգային կազմակերպություն (պաշտոնաթող)Մերի Շիհանն ունի ավելի քան 30 տարվա փորձ միգրացիայի ոլորտում, այդ թվում նա ութ տարի աշխատել է կովկասյան տարածաշրջանում՝ ՄՄԿ-ի կազմում: 1998-2002 թվականներին նա ղեկավարել է ՄՄԿ-ի երևանյան գրասենյակը, նույն տարիներին նա հանդես է եկել որպես կովկասյան տարածաշրջանի համակարգող, տեղակայված է եղել Թբիլիսիում: Տարածաշրջանից երեք տարի բացակայելու ընթացքում տկն Շիհանը ՄՄԿ-ի գրասենյակ է բացել Շրի Լանկայում՝ այնտեղ ցունամիից տուժածներին հրատապ օգնություն և ժամանակավոր ապրուստի միջոցներ տրամադրելու նպատակով: Այնուհետև նա վերադարձել է Թբիլիսի որպես ՄՄԿ-ի վրաստանյան գրասենյակի ղեկավար: Նա նաև զբաղեցրել է Կալիֆորնիայի նահանգապետին առընթեր Կամավորների ծրագրերի փոխտնօրենի պաշտոնը և զբաղվել է վիետնամական պատերազմից հետո Հարավարևելյան Ասիայից միգրանտների ներհոսքի խնդիրներով: Տկն Շիհանը եղել է նաև եթովպացի և էրիթրեացի փախստականների ԱՄՆ վերաբնակեցման ծրագրի շրջանակներում Միջազգային կաթոլիկական միգրացիոն հանձնաժողովի ուսումնական ծրագրի տնօրենը, ինչպես նաև ինը տարի աշխատել է իրավաբանական գրասենյակում, որտեղ նա զբաղվել է ներգաղթի հետ կապված հարցերով: Նա իր աշխատանքային ուղին սկսել է Կալիֆորնիայի և Արիզոնայի ֆերմային տնտեսությունների աշխատողների արհմիությունում՝ պայքարելով արհմիություններ ստեղծելու, գործադուլներ հայտարարելու, քաղաքական արշավներ անցկացնելու և ընտրողներին գրանցելու իրավունքների համար:
-
Հորթըն Բիբի-Սենթըր
Եվրասիա հիմնադրամի պատվավոր նախագահՊրն․Հորթըն Բիբի-Սենթըրն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հիմնադիր՝ ԱՄՆ-ում տեղակայված Եվրասիա հիմնադրամի պատվավոր նախագահն է: 2018 թվականին պաշտոնաթող է եղել՝ 12 տարի որպես նախագահ, և ընդհանուր առմամբ 25 տարի հիմնադրամում աշխատելուց հետո։ Հորթըն Բիբի-Սենթըրի գլխավորությամբ Եվրասիա հիմնադրամի գործունեության ընթացքում սկսվել են հատուկ ծրագրեր, ինչպիսիք են տնտեսական կրթությանն, հետազոտական և փոքր բիզնեսի վարկավորմանն ուղղված նախագծերը։ Հարավային Կովկասում գործող Եվրոպա հիմնադրամի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամների և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների հետ իր կապից զատ, պրն․Բիբի-Սենթըրը հանդիսանում է մի շարք կազմակերպությունների խորհուրդների անդամ, այդ թվում՝ Ուկրաինայում Կիևի տնտեսագիտական դպրոցի, Լիտվայում Եվրոպական հումանիտար համալսարանի և Ղազախստանում գործող Եվրասիա հիմնադրամ Կենտրոնական Ասիայի։ Մինչ Եվրասիա հիմնադրամին միանալը, պրն Բիբի-Սենթըրը մի քանի տարի աշխատել է ԱՄՆ-Սովետական միություն ծրագրային ուղղությամբ՝ միջպետական տեխնիկական փոխանակումներից մինչև առևտրային համատեղ ձեռնարկությունների հիմնում։ Պրն․Բիբի-Սենթըրն ունի սովետագիտության բակալավրի աստիճան՝ Բրաունի համալսարանից և ռուսագիտության մագիստրոսի աստիճան՝ Հարվարդի համալսարանից։
-
Աննա Օհանյան
Քաղաքական գիտությունների դոցենտ, Սթոնհիլ քոլեջԱննա Օհանյանն առաջինն է արժանացել Ռիչարդ Բ․Ֆիննեգանի անվան քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պատվավոր պրոֆեսորի կոչման: Նա հանդիսանում է Սթոնհիլ քոլեջի քաղաքագիտության և միջազգային հետազոտությունների ամբիոնի վարիչ։ Նրա վերջին գիրքն է 2015 թվականին Սթենֆորդ համալսարանի հրատարակչության կողմից տպագրված՝ «Ցանցային ռեգիոնալիզմը որպես կոնֆլիկտի կառավարման միջոց»-ը։ Նա նաև հեղինակել է 2008 թվականին Palgrave Macmillan հրատարակչության կողմից տպագրված «Հասարակական կազմակերպություններ, միջկառավարական կազմակերպություններ և միկրոֆինանսավորման հետկոնֆլիկտային գլոբալ կառավարման ցանցային մեխանիզմը» աշխատությունը։ Նրա հոդվածները տպագրվել են Wilson Quarterly, International Studies Review, Peace and Change, Conflict Resolution Quarterly, Global Society և մի շարք այլ ամսագրերում և պարբերականներում։
Պրոֆեսոր Օհանյանը Ֆուլբրայթի թոշակառու է։ Նախկինում եղել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի դոկտորանտուրայի գիտաշխատող։ Նրա հետազոտությանն աջակցել են «Այռեքսը» (Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ), Վուդրո Վիլսոնի անվան գիտաշխատողների միջազգային կենտրոնը (ԱՄՆ), Գերմանական Մարշալ հիմնադրամը, ԱՄՆ Պետդեպարտամենտը, Եվրասիա հիմնադրամը և այլն։ Պրոֆեսոր Օհանյանը նաև խորհրդատվություն է տրամադրել մի շարք կազմակերպությունների, ինչպիսին են՝ Միավորված ազգերի կազմակերպությունը, Համաշխարհային բանկը, Միացյալ Նահանգների Ազգային հետախուզական խորհրդի ծրագիրը, ԱՄՆ Պետդեպարտամենտը, Կարտեր կենտրոնն ու ԱՄՆ ՄԶԳ-ն։ Նա աշխատել է աշխարհի տարբեր մասերում՝ Հյուսիսային Իռլանդիայից Բալկաններ և Հարավային Կովկաս։
Նա հրավիրված զեկուցող է եղել Բրաունի համալսարանում (ԱՄՆ), Եվրոպական աշխարհաքաղաքական ֆորումին (Բրյուսել), Համաշխարհային բանկում (ԱՄՆ), Միավորված ազգերի հիմնադրամում (ԱՄՆ), Հայկական բիզնեսի ցանցում (ԱՄՆ)։
-
Դանիել Տարշիս
Ստոկհոլմի համալսարանի քաղաքագիտության վաստակաշատ պրոֆեսորԴանիել Տարշիսը Ստոկհոլմի համալսարանի քաղաքագիտության վաստակաշատ պրոֆեսոր է: Դոկտոր Տարշիսը միջազգայնորեն հայտնի է որպես Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար (1994թ. հունիսից մինչև 1999 թվականի սեպտեմբերը)։ Իր պաշտոնավարման ընթացքում նա պատմական դերակատարություն է ունեցել, Ռուսաստանի նման երկրների ընդրգկելով Եվրոպայի խորհրդում։
1972 թվականին դոկտոր Տարշիսը պաշտպանել է «Պետությունից այն կողմ. քաղաքական կազմակերպումներն ապագայում ըստ դասական և խորհրդային մարքսիզմի» ատենախոսությունը։ Ակադեմիական գործունեությունը սկզբում ծավալել է որպես Ուփսալայի համալսարանի, հետագայում՝ Ստոկհոլմի համալսարանի պրոֆեսոր:
Ակադեմիական գործունեությանը զուգահեռ ընթացող իր նշանավոր քաղաքական կարիերան ընդգրկել է այնպիսի փուլ, ինչպես Շվեդիայի խորհրդարանի անդամությունը, որտեղ դոկտոր Տարշիսը ներկայացրել է Լիբերալ կուսակցությունը և զբաղեցրել պաշտոններ խորհրդարանի առանցքային հանձնաժողովներում։ Վարչապետ Օլա Ուլսթենի աշխատակազմում եղել է պետքարտուղար։
2008 թվականին դոկտոր Տարշիսն ընտրվել է Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի անդամ: Դանիել Տարշիսն ազդեցիկ գործիչ է քաղաքագիտության ասպարեզում, ճանաչված իր մնայուն ժառանգությամբ ինչպես գիտակրթական, այնպես էլ հանրային ծառայության ոլորտներում։
-
Ուիլյամ Հենլոն
ՈՒՆԻՍԵՖ-ի Սուխումի գրասենյակի ղեկավարՈւիլյամ Հենլոնը հանդիսանում է ՈՒՆԻՍԵՖ-ի Սուխումի գրասենյակի ղեկավարը 2017թ․ սեպտեմբերից։ Նա ստացել է հումանիտար գիտությունների մագիստրոսի կոչում Ջոն Հոպկինսի անվան համալսարանի միջազգային հարաբերությունների և միջազգային տնտեսագիտության առաջատար ուսումնասիրությունների դպրոցից, ինչպես նաև արժանացել է շրջակա միջավայրի ուսումնասիրությունների գծով բնական գիտությունների մագիստրոսի կոչման Կենտրոնական Եվրոպական Համալսարանում: Նախկինում Ուիլյամ Հենլոնը աշխատել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում՝ Եվրոպայում, Վրաստանում և Հայաստանում։
-
Դեանա Արսենյան
Քարնեգի կորպորացիաԴեանա Արսենյանը Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի փոխտնօրենն է: 1983-1990 թթ. Դ. Արսենյանն աշխատել է որպես Կորպորացիայի «Խուսափելով միջուկային պատերազմից» ծրագրի ղեկավար: 1990 թ.-ին թողնելով Քարնեգի կորպորացիան՝ Դիանա Արսենյանը դարձել է Բրաունի համալսարանի (որը հետագայում միավորվեց միջազգային հետազոտությունների Վաթսոնի ինստիտուտի հետ) «Արտաքին քաղաքականության զարգացման կենտրոնի» ղեկավարի օգնական: 1997 թ.-ին վերադարձել է Կորպորացիա՝ որպես զարգացման և հատուկ ծրագրերի ղեկավարի օգնական:
Դ. Արսենյանը բակալավրիատում ստացել է քաղաքագետի մասնագիտություն Բարնարդ Քոլեջում, ինչպես նաև միջազգային հարաբերությունների մասնագիտություն՝ Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների բաժնի մագիստրատուրայում: Նախկինում Դ. Արսենյանը եղել է ԱՄՆ-ում «Հայկական ասամբլեա» կազմակերպության տնօրենների խորհրդի, ինչպես նաև միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ:
-
Լորենս Այվազյան
Եվրասիա հիմնադրամ (Վաշինգտոն), ԱՄՆ-Ռուսաստան քաղաքացիական հասարակությունների համագործակցության ծրագրի նախկին տնօրենԼորենս Այվազյանը 23 տարի շարունակ Եվրասիայի տարածաշրջանում, Բալկաններում և Մերձավոր Արևելքում մշակել, ղեկավարել, վերահսկել և գնահատել է տեղական կառավարման, իրավունքի գերակայության, քաղաքացիական հասարակության և տնտեսական բարեփոխումների վերաբերյալ ծրագրեր։ Նա նաև տասներկու տարի ապրել և աշխատել է Ռուսաստանում և Հարավային Կովկասում։ 2011-2016թթ.-ին նա Ռուսաստանում ղեկավարել է ԱՄՆ-Ռուսաստան սոցիալական փորձագիտական փոխանակում ծրագիրը, որը խրախուսում էր գործընկերների հորիզոնական համագործակցությունը կրթության, առողջապահության, օրենքի ու էթիկայի սկզբունքների գերակայության, խոցելի խմբերի պաշտպանության, տեղական ձեռներեցության, շրջակա միջավայրի պաշտպանության և լրատվական ոլորտներում: Նա նաև ղեկավարել է ԱՄՆ-Ռուսաստան համալսարանական գործընկերության ծրագիրը, որի միջոցով 33 համալսարաններ համագործակցել են ճշգրիտ և հասարակական գիտությունների, մաթեմատիկայի, բարձրագույն կրթության և լեզվաբանության զարգացմանն ուղղված ծրագրերի շուրջ։ 1990-ական թվականներին նա եղել է Եվրասիա հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակների (Թբիլիսիում, Երևանում և Բաքվում) հիմնադիր տնօրենը և տրամադրել է 10մլն դոլարի չափով, թվով 400-ից ավելի դրամաշնորհ`ՀԿ նախաձեռնությունների իրականացման համար:
Նա նախագծել և գործարկել է Եվրասիայի Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության ծրագիրը, որը նպաստել է Հարավային Կովկասում կոնֆլիկտային կողմերի համագործակցությանը՝ համատեղ ծրագրերի և լավագույն փորձի փոխանակման միջոցով։ Նա նաև հիմնել է Եվրասիա հիմնադրամի փոքր բիզնեսի վարկավորման ծրագիրը Հայաստանում:
Պրն. Այվազյանը եղել է Վաշինգտոնում Ամերիկայի հայկական համագումարի կառավարության գործերի վարչության պետը և հանդիսացել ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի վավերացման հիմնական ջատագով: Նա Փրինսթոն համալսարանի ռուսաց լեզու և գրականության մագիստրոսի գիտական աստիճան ունի, ինչպես նաև իրավաբանական աստիճան՝ Ջորջթաունի համալսարանից։ Նա նաև լիցենզավորված իրավաբան է:
-
Նաիրա Ավետիսյան
Երեխաների պաշտպանության ծրագրի նախկին ղեկավար, ՅՈՒՆԻՍԵՖ ՈւկրաինաՆաիրա Ավետիսյանն ավելի քան 30 տարվա միջազգային փորձագետ է երեխաների զարգացման, հաշմանդամության, բարեկեցության և սոցիալական պաշտպանության ոլորտներում։
Նա դոկտորի կոչում զարգացման մանկաբուժության ոլորտում և հետդոկտորական մասնագիտացում` մանկական նյարդաբանության և կլինիկական գենետիկայի և հաշմանդամության ոլորտներում (Երևանի պետական բժշկական համալսարան, Հարվարդի և Էմորի բժշկական դպրոցներ, ԱՄՆ): Բացի այդ, մասնակցել է հետբուհական դասընթացների հանրային կառավարման, երեխաների իրավունքների ջատագովության և գործընկերության (Մաաստրիխտի կառավարման դպրոց, Նիդեռլանդներ) և հատուկ կարիքների/ներառական կրթության (Օսլոյի համալսարան, Նորվեգիա) թեմաներով:
Նաիրան ՅՈՒՆԻՍԵՖ Ուկրաինայի Երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավարի պաշտոնում է 2017 թվականի դեկտեմբերից: 1999 թվականից մինչև 2012-ի վերջը Նաիրան աշխատել է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանում, Մոլդովայում, Վիետնամում և Սիրիայում: 2013-ին նա միացել է Հայաստանում Եվրոպայի խորհրդին՝ որպես գրասենյակի ղեկավարի տեղակալ և 2016 թվականի կեսերին, տարածաշրջանային խորհրդականի գործառույթներով, տեղափոխվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արևելյան Ասիայի/Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանային գրասենյակ, որը տեղակայված է Բանգկոկում։
Իր կարիերայի ընթացքում Նաիրան զբաղվել է երեխաների իրավունքների, մարդու իրավունքների, սոցիալական բարեկեցության/պաշտպանության, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում իրականացվող ծրագրերի կառավարմամբ: Նախքան միջազգային կարիերան, Նաիրան երեխաներին սպասարկող կլինիկական և ակադեմիական ծրագրերի մասնակից է եղել: