Նաիրա Ավետիսյանն ավելի քան 30 տարվա միջազգային փորձագետ է երեխաների զարգացման, հաշմանդամության, բարեկեցության և սոցիալական պաշտպանության ոլորտներում։
Նա դոկտորի կոչում զարգացման մանկաբուժության ոլորտում և հետդոկտորական մասնագիտացում` մանկական նյարդաբանության և կլինիկական գենետիկայի և հաշմանդամության ոլորտներում (Երևանի պետական բժշկական համալսարան, Հարվարդի և Էմորի բժշկական դպրոցներ, ԱՄՆ): Բացի այդ, մասնակցել է հետբուհական դասընթացների հանրային կառավարման, երեխաների իրավունքների ջատագովության և գործընկերության (Մաաստրիխտի կառավարման դպրոց, Նիդեռլանդներ) և հատուկ կարիքների/ներառական կրթության (Օսլոյի համալսարան, Նորվեգիա) թեմաներով:
Նաիրան ՅՈՒՆԻՍԵՖ Ուկրաինայի Երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավարի պաշտոնում է 2017 թվականի դեկտեմբերից: 1999 թվականից մինչև 2012-ի վերջը Նաիրան աշխատել է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանում, Մոլդովայում, Վիետնամում և Սիրիայում: 2013-ին նա միացել է Հայաստանում Եվրոպայի խորհրդին՝ որպես գրասենյակի ղեկավարի տեղակալ և 2016 թվականի կեսերին, տարածաշրջանային խորհրդականի գործառույթներով, տեղափոխվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Արևելյան Ասիայի/Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանային գրասենյակ, որը տեղակայված է Բանգկոկում։
Իր կարիերայի ընթացքում Նաիրան զբաղվել է երեխաների իրավունքների, մարդու իրավունքների, սոցիալական բարեկեցության/պաշտպանության, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում իրականացվող ծրագրերի կառավարմամբ: Նախքան միջազգային կարիերան, Նաիրան երեխաներին սպասարկող կլինիկական և ակադեմիական ծրագրերի մասնակից է եղել: