Դանիել Տարշիսը Ստոկհոլմի համալսարանի քաղաքագիտության վաստակաշատ պրոֆեսոր է: Դոկտոր Տարշիսը միջազգայնորեն հայտնի է որպես Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար (1994թ. հունիսից մինչև 1999 թվականի սեպտեմբերը)։ Իր պաշտոնավարման ընթացքում նա պատմական դերակատարություն է ունեցել, Ռուսաստանի նման երկրների ընդրգկելով Եվրոպայի խորհրդում։
1972 թվականին դոկտոր Տարշիսը պաշտպանել է «Պետությունից այն կողմ. քաղաքական կազմակերպումներն ապագայում ըստ դասական և խորհրդային մարքսիզմի» ատենախոսությունը։ Ակադեմիական գործունեությունը սկզբում ծավալել է որպես Ուփսալայի համալսարանի, հետագայում՝ Ստոկհոլմի համալսարանի պրոֆեսոր:
Ակադեմիական գործունեությանը զուգահեռ ընթացող իր նշանավոր քաղաքական կարիերան ընդգրկել է այնպիսի փուլ, ինչպես Շվեդիայի խորհրդարանի անդամությունը, որտեղ դոկտոր Տարշիսը ներկայացրել է Լիբերալ կուսակցությունը և զբաղեցրել պաշտոններ խորհրդարանի առանցքային հանձնաժողովներում։ Վարչապետ Օլա Ուլսթենի աշխատակազմում եղել է պետքարտուղար։
2008 թվականին դոկտոր Տարշիսն ընտրվել է Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի անդամ: Դանիել Տարշիսն ազդեցիկ գործիչ է քաղաքագիտության ասպարեզում, ճանաչված իր մնայուն ժառանգությամբ ինչպես գիտակրթական, այնպես էլ հանրային ծառայության ոլորտներում։