Պրն․Հորթըն Բիբի-Սենթըրն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հիմնադիր՝ ԱՄՆ-ում տեղակայված Եվրասիա հիմնադրամի պատվավոր նախագահն է: 2018 թվականին պաշտոնաթող է եղել՝ 12 տարի որպես նախագահ, և ընդհանուր առմամբ 25 տարի հիմնադրամում աշխատելուց հետո։ Հորթըն Բիբի-Սենթըրի գլխավորությամբ Եվրասիա հիմնադրամի գործունեության ընթացքում սկսվել են հատուկ ծրագրեր, ինչպիսիք են տնտեսական կրթությանն, հետազոտական և փոքր բիզնեսի վարկավորմանն ուղղված նախագծերը։ Հարավային Կովկասում գործող Եվրոպա հիմնադրամի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամների և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների հետ իր կապից զատ, պրն․Բիբի-Սենթըրը հանդիսանում է մի շարք կազմակերպությունների խորհուրդների անդամ, այդ թվում՝ Ուկրաինայում Կիևի տնտեսագիտական դպրոցի, Լիտվայում Եվրոպական հումանիտար համալսարանի և Ղազախստանում գործող Եվրասիա հիմնադրամ Կենտրոնական Ասիայի։ Մինչ Եվրասիա հիմնադրամին միանալը, պրն Բիբի-Սենթըրը մի քանի տարի աշխատել է ԱՄՆ-Սովետական միություն ծրագրային ուղղությամբ՝ միջպետական տեխնիկական փոխանակումներից մինչև առևտրային համատեղ ձեռնարկությունների հիմնում։ Պրն․Բիբի-Սենթըրն ունի սովետագիտության բակալավրի աստիճան՝ Բրաունի համալսարանից և ռուսագիտության մագիստրոսի աստիճան՝ Հարվարդի համալսարանից։
Եվրասիա հիմնադրամի պատվավոր նախագահ