Լորենս Այվազյանը 23 տարի շարունակ Եվրասիայի տարածաշրջանում, Բալկաններում և Մերձավոր Արևելքում մշակել, ղեկավարել, վերահսկել և գնահատել է տեղական կառավարման, իրավունքի գերակայության, քաղաքացիական հասարակության և տնտեսական բարեփոխումների վերաբերյալ ծրագրեր։ Նա նաև տասներկու տարի ապրել և աշխատել է Ռուսաստանում և Հարավային Կովկասում։ 2011-2016թթ.-ին նա Ռուսաստանում ղեկավարել է ԱՄՆ-Ռուսաստան սոցիալական փորձագիտական փոխանակում ծրագիրը, որը խրախուսում էր գործընկերների հորիզոնական համագործակցությունը կրթության, առողջապահության, օրենքի ու էթիկայի սկզբունքների գերակայության, խոցելի խմբերի պաշտպանության, տեղական ձեռներեցության, շրջակա միջավայրի պաշտպանության և լրատվական ոլորտներում: Նա նաև ղեկավարել է ԱՄՆ-Ռուսաստան համալսարանական գործընկերության ծրագիրը, որի միջոցով 33 համալսարաններ համագործակցել են ճշգրիտ և հասարակական գիտությունների, մաթեմատիկայի, բարձրագույն կրթության և լեզվաբանության զարգացմանն ուղղված ծրագրերի շուրջ։ 1990-ական թվականներին նա եղել է Եվրասիա հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակների (Թբիլիսիում, Երևանում և Բաքվում) հիմնադիր տնօրենը և տրամադրել է 10մլն դոլարի չափով, թվով 400-ից ավելի դրամաշնորհ`ՀԿ նախաձեռնությունների իրականացման համար:
Նա նախագծել և գործարկել է Եվրասիայի Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության ծրագիրը, որը նպաստել է Հարավային Կովկասում կոնֆլիկտային կողմերի համագործակցությանը՝ համատեղ ծրագրերի և լավագույն փորձի փոխանակման միջոցով։ Նա նաև հիմնել է Եվրասիա հիմնադրամի փոքր բիզնեսի վարկավորման ծրագիրը Հայաստանում:
Պրն. Այվազյանը եղել է Վաշինգտոնում Ամերիկայի հայկական համագումարի կառավարության գործերի վարչության պետը և հանդիսացել ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի վավերացման հիմնական ջատագով: Նա Փրինսթոն համալսարանի ռուսաց լեզու և գրականության մագիստրոսի գիտական աստիճան ունի, ինչպես նաև իրավաբանական աստիճան՝ Ջորջթաունի համալսարանից։ Նա նաև լիցենզավորված իրավաբան է: