Դրամաշնորհ երիտասարդ ձեռներեցներին
Գյուղական համայնքներում երիտասարդների քաղաքացիական և տնտեսական մասկացությանը նպաստելու համար ԵՀՀ–ն իրականացնում է «Երիտասարդական ձեռներեցության խթանում Հայաստանի մարզերում» ծրագիրը՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոն (ՓՄՁԶԱԿ) հիմնադրամի միջոցներով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող "Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման" ծրագրի շրջանակներում։
Հրավիրում ենք Լոռվա, Տավուշի, Արարատի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի 18-35 տարեկան երիտասարդներին իրենց բիզնես գաղափարները ուղարկելու դրամաշնորհի մրցույթին: Կարող են դիմել ինչպես գործող բիզնեսում ներգրավված այնպես էլ ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն ունեցող երիտասարդներ: Կարևոր է, որ Ձեր գաղափարը ձևակերպեք որպես ապրանքի ստեղծում, ծառայության մատուցում կամ բիզնեսի օժանդակություն:
Դիումների վերջնաժամկետ մարտի 18-ն է:Դրամաշնորհի առավելագույն արժեքը մինչև 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ է։ Դիմումաձևը կարող եք բեռնել այստեղ:
Դիումները ուղարկել հետևյալ հասցեներով.
Լոռվա մարզ՝ Վանաձորի Երիտասարդական Բանկ, zaranikoghosyan@mail.ru
Տավուշի մարզ՝ Դիլիջանի Երիտասարդական Բանկ, aida.atabekyan@gmail.com
Արարատի մարզ՝ Արարատի Երիտասարդական Բանկ, gevorgminasyanm@gmail.com
Արմավիրի մարզ՝ Արմավիրի Երիտասարդական Բանկ, karmen.arakelyan@gmail.com
Գեղարքունիքի մարզ՝ Մարտունու Երիտասարդական Բանկ, liana.hovannisyan@gmail.com
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՀՀ գրասենյակ Գայանե Մկրտչյանին`զանգահարելով 095251568 կամ էլ.հասցով՝ gmkrtchyan@epfound.am: