Արժեք և արդյունավետություն | Միքայել Հովհաննիսյան

Կազմակերպագործունեական խաղերի ժամանակ տրվող առաջին սահմանումն արժեք հասկացության սահմանումն է. արժեքն այն է, ինչ գնահատելու, կողմնորոշվելու, հասկանալու հնարավորություն է տալիս: Սա նշանակում է, որ արժեհամակարգը կայուն, հստակ ու մշտական երևույթ չէ և չի կարող այդպիսին լինել: Տարբեր մարդկանց համար տարբեր իրավիճակներում տարբեր արժեքներ են կարող արդիական ու կարևոր դառնալ:
Զեկույցի ընթացքում փորձ արվեց վերհանել արժեքի և արդյունավետության միջև կապը` ելնելով տարբեր տարիների մտագործունեական խաղերի ժամանակ այդ հասկացությունների սահմանումներից։
Անդրադարձ կատարվեց հաղորդակցության արդյունքում արժեք հասկացության փոխակերպումներին և արժեք-արդյունք-արտդարանք շղթայում տեղի ունեցող գործընթացներին։
Անդրադարձ կատարվեց նաև հեղինակի և ստացողի, համապատասխանաբար՝ ստեղծման և սպառման նպատակադրումներին և արժեքների մակարդակում դրանց ձևակերպումներին։

 

Ավելին