Գենդերային թեմայով դասընթացին մասնակցելու հրավեր
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և
հրավիրում են
Գենդերային հարցերով զբաղվող և այդ ոլորտում աշխատող ՔՀԿ-ներին մասնակցել
կարողությունների զարգացման եռօրյա դասընթացի
Հունիս 19-21, 2019 թ.
Դասընթացը նախատեսված է քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացման համար, որոնց գործունեության ոլորտում գենդերային հավասարության դրույթների լուսաբանումը, կանանց հզորացման հիմնահարցերը զգալի նշանակություն ունեն։ Կարող են մասնակցել նշված ՔՀԿ–ների ներկայացուցիչները՝ ղեկավարներ և ծրագրի համակարգողներ։
ՔՀԿ-ներին կներկայացվի Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գենդերային քաղաքականությունը, այդ ուղղությամբ իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները: Դասընթացի ժամանակ կխոսվի ՀՀ-ում հասարակական-քաղաքական գործընթացներին կանանց և տղամարդկանց մասնակցության համեմատական բնութագրի ու դինամիկայի, այդ գործընթացներին կանանց լիարժեք մասնակցությանը նպաստող կամ խոչընդոտող սոցիալական, տնտեսական, քաղաքական, կրթական, բարոյահոգեբանական և այլ գործոնների մասին։
Կքննարկվեն Հայաստանի Հանրապետությունում գենդերային հիմնահարցերը, դրանց լուծմանն ուղղված ռազմավարությունները, մեթոդները, գործնական օրինակներ. ինչպես ինտեգրել գենդերին վերաբերող հարցերը ծրագրային գործունեության մեջ։ Կներկայացվեն կանանց մասնակցայնության հզորացման լավագույն միջազգային փորձի օրինակներ։ Դասընթացին մասնակցությունը հնարավորություն կտա կազմակերպություններին ֆոնդահայթայթման և ծրագրերի մշակման ընթացքում ներառել գենդերային հավասարության հիմնահարցերը և սկզբունքները։
Դիմորդները պետք է՝
- Լինեն գրանցված ՔՀԿ-ի ներկայացուցիչ
Հասկանան կազմակերպության կարիքները կարողությունների զարգացման համար և մոտիվացված լինեն այդ կարիքները լրացնելու համար։
Ինչպես դիմել՝
Դիմում փաթեթները պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]
Նամակի առարկան պետք է նշել՝ “Gender CSOs Training”: (ձեր կազմակերպության անվանումը անգլերենով կամ լատինատառ)
Փաթեթի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2019 թ. Հունիս 14-ը, ժամը 17: 00:
Տեխնիկական տեղեկատվություն
- Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ 20 մասնակից: Մասնակիցները կընտրվեն ՔՀ Կամուրջ ծրագրի աշխատակիցների կողմից:
- Դասընթացին մասնակցությունը անվճար է։
- Կազմակերպիչները կփոխհատուցեն ՀՀ շրջաններից ընտրված մասնակիցների տրանսպորտային, սննդի ու կացության ծախսերը։
- Դասընթացը կանցկացվի անգլերեն լեզվով, կիրականացվի նաև թարգմանություն:
- Նախնական ընտրված դիմորդները կտեղեկացվեն 2019 թվականի մինչև Հունիս 16-ը։
- Նախնական ընտրված դիմորդները պետք է կարողանան մասնակցել սեմինարի երեք օրերին:
- Նախնական ընտրված դիմորդները պետք է համաձայնվեն մասնակցել սեմինարի գիտելիքների նախնական և հետդասընթացային գնահատումներին:
- Մասնակցության համար լրացրեք հետևյալ հայտադիմումի ձևը՝ հայտադիմումի ձևը
Հարցերի և պարզաբանումների համար խնդրում ենք զանգահարել ԵՀՀ ծրագրի ղեկավար` Փիրուզե Մանուկյանին, հեռ. 091-23-73-80:
ՔՀ Կամուրջ ծրագրի մասին
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ ծրագիրը: Եռամյա այս ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին, հայաստանյան համալսարաններին, ինչպես նաև սփյուռքի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել հայաստանյան կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:
Ծրագրի նպատակն է ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին: Այս նպատակին հասնելու համար, ծրագիրը նախատեսում է`
- Կատարել մինչև 200 ՔՀԿ-ների մասնագիտական ոլորտներին առնչվող (ուղղահայաց) կարիքների գնահատում՝ քարտեզագրելով ՔՀԿ-ների կարողությունները և կարիքները։
- Առաջարկել մինչև 80 ՔՀԿ-ներից 200 անձանց անհատական վերապատրաստման դասընթացներ։
- Ապահովել մասնագիտական խորհրդատվություն մինչև 80 ՔՀԿ-ների՝ անվճար հիմունքներով հրավիրելով մասնագետներ սփյուռքից և Հայաստանից։
- Ինստիտուցիոնալացնել կարողությունների հզորացումը՝ գործարկելով ՀԿ կառավարման ակադեմիական հավաստագրային ծրագիր։
- Տրամադրել դրամաշնորհներ՝ ՔՀԿ-ների փոքր նախագծերը իրականացնելու նպատակով։
- Together4armenia առցանց հարթակի զարգացում:
Մանրամասն ծրագրի մասին՝ այստեղ: Ծրագրի ՔՀԿ-ների ցանցում գրանցվելու համար ահա հղումները՝ www.agbu.am/am/bridge-for-csos/3024-bridge-for-csos-announcement-for-registration.