Mikayel Hovhannisyan. Values and efficiency

Արժեք և արդյունավետություն. Միքայել Հովհաննիսյան

Նոյեմբերի 21-ին, ժամը 19:00, AGBU Armenia-ում կկայանա «Արժեբանություն» շարքի հերթական բանախոսությունը: Բանախոս՝ արաբագետ Միքայել Հովհաննիսյան, թեմա՝ «Արժեք և արդյունավետություն»:
Մուտքն ազատ է:

Զեկույցի ընթացքում փորձ կարվի վերհանել արժեքի և արդյունավետության միջև կապը` ելնելով տարբեր տարիների մտագործունեական խաղերի ժամանակ այդ հասկացությունների սահմանումներից։
Անդրադարձ կկատարվի հաղորդակցության արդյունքում արժեք հասկացության փոխակերպումներին և արժեք-արդյունք-արտդարանք շղթայում տեղի ունեցող գործընթացներին։
Անդրադարձ կկատարվի նաև հեղինակի և ստացողի, համապատասխանաբար՝ ստեղծման և սպառման նպատակադրումներին և արժեքների մակարդակում դրանց ձևակերպումներին։

Ավելին