corona

ԵՀՀ-ի թիմն անցնում է արտակարգ պայմաններում աշխատանքային ռեժիմի

Հարգելի գործընկերներ,

ԵՀՀ-ն հայտարարում է արտակարգ իրադրություն:

ԵՀՀ-ն հորդորում է իր աշխատակիցներին մնալ տանը և աշխատել տնից։

Տնից աշխատանքը արդյունավետ կազմակերպելու համար խորհուրդ ենք տալիս ինչպես ԵՀՀ աշխատակիցներին, այնպես էլ գործընկեր այլ կազմակերպություններին հետևել այս կանոններին.

- վերցրեք ձեզ հետ այն ամենն, ինչ կարող է պետք գալ տնից աշխատելու համար: Լավ է դա անել կիրակի օրը, երբ գրասենյակում մարդ չի լինում։ Պայմանավորվել մյուսների հետ և տարբեր ժամերի գնալ գրասենյակ.

-եթե ձեր ծրագրով նախատեսված են միջոցառումներ, հանդպումներ և այլ անելիքներ և դրանք հետաձգվում են, պետք է այդ մասին գրել դոնոր կազմակերպություններին և տեղեկացնել նրանց, որ թագավարակը ֆորս մաժոր վիճակ է և կազմակերպությունն անկարող է կատարել իր անելիքը ժամկետի մեջ:

- Ի՞նչ անել տնից աշխատելիս.

ա) աշխատել ծրագրային հաշվետվությունների վրա,

բ) բարելավել, վերախմբագրել բոլոր այն տեքստերը, որոնք ձեր տնօրինության տակ են,

դ) մտածել այն գործերի մասին, որոնք չեն արվել ժամանակի սղության պատճառով։ Տնից զբաղվել այդ գործերով։ Նախապատրաստել գործեր «վաղը չէ մյուս օրվա» ռազմավարական նպատակների համար,

ե) մտածել այլ աշխատանք ինքներդ ձեր և թիմի համար, կամ առաջարկել այլ թիմերին ներգրավվել ձեր գործում, որը կօգնի գրասենյակի աշխատանքը դարձնել է՛լ ավելի արդյունավետ,

զ) ընթերցել վաղուց կուտակված էլեկտրոնային նամակները, ընթերցման համար նախատեսված նյութերը՝ հոդվածներ, գրքեր, հետազոտություններ, դրանց մասին համառոտ կարծիք գրել, էլեկտրոնային նամակով թիմի հետ քննարկել՝ ինչ կարելի է անել տվյալ նյութի հետ, ինչպես այն կարող է օգուտ տալ կազմակերպությանը,

է) գրել նյութեր, որոնք պետք կգան հետագայում,

ը) ինքնազարգանալ ընթերցելով, հաղորդումներ դիտելով, նախապես պլանավորելով խնդիրը և հետո՝ գրասենյակին իմաց տալով, թե ինչ հետազոտեցիք, ինչ օգուտ կարող է լինել գրասենյակին,

թ) եթե կա մեծ անհրաժեշտություն, հնարավոր է կազմակերպել  հանդիպումներ գործընկերների հետ մաքուր օդին, օրինակ՝ այգում, բացօթյա տարածքներում։ Սակայն սա նույնպես չի խրախոսւվում, քանի որ հանդիպման գալու և գնալու ժամանակ վարակվելու ռիսկը մեծանում է։

Անձնական վարք

Պանդեմիայի առաջն առնելու լավագույն ձևն ինքնամեկուսացումն է։ Անխտիր բոլորի, անկախ նրանից, վարակված են, թե ոչ, սպառնալի խմբում են, թե ոչ:

Ամենամեծ վտանգն այն է, որ մարդը վարակվելու դեպքում վտանգի է ենթարկում ոչ միայն իրեն, այլև շրջապատին, և տարածում վարակը, իրենից էլ անկախ:

ԵՀՀ նպատակներն են․

ա) խուսափել վարակվածների խմբում լինելուց՝ ապահովելով աշխատակիցների և նրանց ընտանիքների անվտանգությունն ու առողջությունը․

բ) օգնել Հայաստանին՝ հաղթահարել պանդեմիան, կանխելով կարճ ժամանակում մարդկանց վարակվելու մեծ հավանականությունը:

Այդ ամենին օգնելու համար անհրաժեշտ է․

ա) ինքնամեկուսանալ ընտանիքի հետ,

բ) որքան կարելի է քիչ շփվել ուրիշների հետ,

գ) եթե շփումները հնարավոր չէ բացառել, պետք է գոնե դրանք հասցնել մինիմումի,

ա) առևտուր անել այն ժամերին, երբ խանութներում քիչ մարդ կա,

դ) վիրուսը հատկապես հեշտությամբ է կպչում և երկար պահպանվում փայլուն, մետաղյա, հարթ մակերևույթների վրա: Այդպիսի մակերևույթների հետ գործ ունենալուց հետո, ինչպես նաև բազում մադկանց օգտագործման առարկաների դիպչելուց հետո (վերելակի կոճակ, բռնակ և այլն) անպայման լվացվել և պահպանել անձնական հիգիենայի կանոնները,

ե) եթե եղել եք մարդաշատ վայրում, թեկուզև մադկանցից հեռու, տուն վերադառնալիս արտաքին հագուստը կախել դրսում 1-2 ժամով,

զ) աշխատեք չօգտվել հանրային տրանսպորտից ոչ մի ձևով, քայլեք, եթե կարճ դիստանցիաներ պետք է հաղթահարեք, կամ օգտագործեք անձնական ավտոմեքենաները,

է) վարակի ազդեցության՝ մարդ-մարդ հեռավորությունը դեռ ճշտված չէ, սակայն հայտնի է, որ երեք մետրը հաստատ անվտանգ է դարձնում շփումը։ Մարդկանց հետ շփվելիս պահպանեք այդ հեռավորությունը,

ը) աշխատեք մերժել ցանկացած հանրային միջոցառումների մասնակցությունը, հրավերները, ներառյալ թաղումներ, հարսանիքներ, նշանադրություններ, կրոնական ծեսեր և այլն,

թ) աշխատեք որոշ ժամանակով խուսափել այլ բուժումներից, օրինակ՝ պոլիկլինիկա, հիվանդանոց, ատամնաբուժարան, ակնաբուժարան այցելելուց:

Հոգեբանական և փսիխո-սոմատիկ խնդիրներ

Այսպիսի իրավիճակներում հայտնի են հետևյալ էֆեկտները.

ա) ընտանիքի անդամները կամ այլ մերձավորներ կարող են դառնալ հատկապես դյուրագրգիռ, նրանց պետք է բացատրել, ինչն է խնդիրը, և հանգստացնել.

բ) ընտանիքի անդամները կամ այլ մերձավորներ կարող են հրաժարվել հասկանալ իրադրության լրջությունը կամ, հակառակը, այն գերագնահատել: Ամենօրյա բացատրությունները կարևոր են.

գ) Վարակը սովորաբար իր ինկուբացիոն շրջանում (անկախ նրանից, մարդը վարակված է, թե ոչ) դրդում է մարդկանց առավել ակտիվանալ, քանի որ նրան անհրաժեշտ է բազմացման ձև: Եթե զգում եք, որ էներգիայի ուժեղ թափ կա ձեր մեջ՝ զսպեք, գործեք մտածված.

դ) մարդկանց մոտ կարող են առաջանալ փսևդո-ախտանիշներ կամ այլ հիվանդությունները երևակվեն, փսիխո-սոմատիկ ազդեցությունների պատճառով, օրինակ՝ գլխացավեր առաջանան, քանի որ վիրուսի ինկուբացիոն շրջանից հետո գլխացավ է սկսվում, կամ՝ ջերմությունը բարձրանա: Եղեք սառնասիրտ, գործեք մտածված.

ե) ցանկացած կասկածի դեպքում խորհրդակցեք, բժիշկներից բացի, նաև գրասենյակի ձեր գործընկերների հետ: Ցանկացած նշանակալի կասկած հաղորդեք ողջ գրասենյակին անմիջապես.

զ) հիշեք, որ ձեր ամեն պասիվ պաշտպանական կամ ինքնապաշտպանական արարք տվյալ պայմաններում հասարակության համար ավելի գերադասելի է, քան ցանկացած սոցիալապես ընդունված ակտիվ արարք։

Լուսանկարը` Երևանի Քաղաքապետարանի պաշտոնական կայքից

Ավելին