«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ» Տեղեկատվական հանդիպում

ATNP_Info_Session

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ»

Տեղեկատվական հանդիպում Դրամաշնորհային ծրագրի դիմումատուների համար

                                          

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) կազմակերպում է տեղեկատվական հանդիպում «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ» ծրագրի շրջանակում հայտարարված Դրամաշնորհային ծրագրով հետաքրքված դիմումատուների համար։ Տեղեկատվական հանդիպման նպատակն է համառոտ ներկայացնել «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը, օրինակներ բերել նախկինում Դրամաշնորհային ծրագրով աջակցություն ստացած՝ հաջողված երկխոսության նախագծերից, ինչպես նաև հարց ու պատասխանի ձևաչափով պատասխանել դիմումների ներկայացման գործընթացի և ընթացակարգի վերաբերյալ մասնակիցների հարցերին։

Տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա մարտի 3-ին, ժամը 16։00-ին։ Հանդիպման վայրն է ԵՀՀ գրասենյակը (Ազատության պող. 1/21, բն. 23, 0037, Երևան):

Դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում` Եվրոպական միության աջակցությամբ։  Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 180,000 եվրո, որի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 10,000-ից մինչև 25,000 եվրո արժողության դրամաշնորհներ` 8-ից 12 անհատների կամ կազմակերպությունների: Դրամաշնորհային ծրագրի դիմումների ներկայացման վերջնաժամկետն է մարտի 30, 2020։ Դրամաշնորհային ծրագրի, դիմելու կարգի և պահանջների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն հասանելի է այստեղ։

Տեղեկատվական հանդիպմանն մասնակցությունը հաստատելու համար, խնդրում ենք էլեկտրոնային նամակ ուղարկել Մելինե Ավագյանին՝ [email protected] էլ․ հասցեով։

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ»  ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Թուրքիայի ութ քաղաքացիական հասարակության կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը (ՍՀ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) և Հրանտ Դինք հիմնադրամը (ՀԴՀ)։

Ավելին