Դեկտեմբերի 6-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպեց հակախտրականության և հանդուրժողականության վերաբերյալ ուսուցողական վավերագրական ֆիլմերի դիտում և քննարկում: «Մեկ հասարակություն՝ մեկ իրավունք» ֆիլմը կարճամետրաժ վավերագրական դեպքերի վրա հիմնված հայերեն ուսուցողական ֆիլմ է, որն ինֆոգրաֆիկայի միջոցով բացատրում է խտրականություն հասկացությունը և անդրադառնում Հայաստանի հասարակությունում առկա խտարականության հիմնական դեպքերին, խտրականության ոլորտում առկա խնդիրներին ու օրենսդրական բացերին:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ստորագրեցին 2 մլն. եվրո դրամաշնորհի տրամադրման պայմանագիր, որով կպայմանավորի Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանն աջակցող եռամյա ծրագրի մեկնարկը։
ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է մրցույթ` ՔՀԿ-ների համար տիպային քաղաքականություններ և կանոնակարգեր մշակելու համար։ Տիպային քաղաքականություններ և կանոնակարգեր ստեղծելու նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին բարելավել կառավարման և ծրագրային գործունեությունը` վարչարարական և ծրագրային գործունեության մեջ համապատասխան ընթացակարգերի, ստանդարտների, չափանիշների բարելավման և կիրառման միջոցով:
Երևան, ՀՀ - Ս. թ. նոյեմբերի 3-ին, ժամը 16-ին ԵՀՀ գրասենյակում (ք. Երևան, Ազատության պող. 1/21, բն. 22) տեղի կունենա «Առցանց ուսուցիչների ագրեգատոր» համակարգի ներկայացումը, որը ստեղծվել է «Առագաստ» դպրոցի ՍՊԸ-ի կողմից։
Երևան – 2016 թ. նոյեմբերի 9-ին կայացավ կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցանակաբաշխությունը։ Մրցույթը 2015-ից ի վեր կազմակերպվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։
Ինֆոտների հիմնական նպատակը մեդիա գրագիտության և խոսքի ազատության խթանումն է։ Ինֆոտներ գործում են Վանաձորում, Արմավիրում, Մարտունիում, Գորիսում (Սյունիքի Ինֆոտուն), Իջևանում, Գյումրիում, Արարատում և Վայքում։