Գիտական ֆանտաստիկան և Ստրուգացկի եղբայրները. մաս 9. Եղիր հավակնոտ. Գևորգ Տեր-Գաբրիելյան
Բուն TV-ն շարունակում է «Գիտական ֆանտաստիկան և Ստրուգացկի եղբայրները. Ժանրի առաջացումը» շարքը արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ:
Ձեզ ենք ներկայացնում շարքի իններորդ մասը։
***
1966 թվականի վերջին և 1967 թվականի սկզբին «Մոսկվա» ամսագիրն առաջին անգամ հրապարակում է Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը` գրվելուց 26 տարի անց: Հրապարակվում է վեպի աղճատված տարբերակը. գրաքննությունը մի քանի կտոր էր հանել գրքից: Այնուամենայնիվ, սա մի հսկայական իրադարձություն էր ամբողջ Խորհրդային Միության մշակութային ասպարեզի համար:
1973 թվականին ԱՄՆ-ում «ԻՄԿԱ-Պրես»-ն ամբողջությամբ հրատարակում է «Վարպետը և Մարգարիտան» վեպը, և այնտեղ շեղագրով ներդրված էին այն կտորները, որոնք բացակայում էին «Մոսկվա» ամսագրի հրատարակությունից:
***
Ստրուգացկի եղբայրների «Խնջույքը ճամփեզրին» գործը ստեղծվեց 1964-1967 թվականներն ընկած ժամանակահատվածում: Դժվար է ասել՝ արդյոք Ստրուգացկի եղբայրներն այդ ժամանակ արդեն կարդացել էին «Վարպետը և Մարգարիտան» վեպը, բայց, հետևելով նրանց գործունեության ուղեծրին դրանից սկսած, հստակ երևում է, թե ինչ ազդեցություն է ունեցել նրանց վրա այս գործն ու Բուլգակովի ստեղծագործությունն ընդհանրապես:
***
Արկադի և Բորիս Ստրուգացկիների ստեղծագործությունը հետևորդների մի ամբողջ բանակ ձեռք բերեց. հեղինակների աշխատանքներն ուսումնասիրող տարբեր խմբակներ ի մի էին բերում նրանց ստեղծած աշխարհը: