Կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցույթ (2019-2020)

Media Award 2019

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Կայուն բարեփոխումներին ընդառաջ կրոնի կամ համոզմունքի ազատության խթանումը Հայաստանում 2018-2021» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ՝ կրոնական և ազգային փոքրամասնությունների մասին հանդուրժողականության թեմայի շուրջ լավագույն լրագրողական նյութի համար։

Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի փոքրամասնություն կազմող համայնքների նկատմամբ հասարակության հանդուրժողական և հարգալից վերաբերմունքի ձևավորմանը։

Մրցույթը կընդգրկի 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութերը։ Նախատեսված մրցանակը շնորհվելու է մասնագիտական հանձնաժողովի կողմից, որը դիտարկելու է Հայաստանում առկա կրոնական, ազգային և էթնիկ փոքրամասնությունների հիմնահարցերին անդրադարձ կատարած աշխատանքները։

Ընտրված աշխատանքների հեղինակներին  շնորհվելու են մրցանակներ և հավաստագրեր։

Մրցույթի մասնակցության պայմանները և վերջնաժամկետը         

Լրագրողական նյութը.

  1. կարող է լինել ցանկացած ձևաչափով՝ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, մուլտիմեդիա, առցանց, ֆոտոպատմություն և այլն,
  2. պետք է հրապարակված լինի հայաստանյան ԶԼՄ-ներից որևէ մեկում՝ 2019 փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում,
  3. պետք է անդրադառնա ազգային և կրոնական հանդուրժողականությանը վերաբերող ամենատարբեր թեմաներին, այդ թվում՝ մշակույթին, սոցիալական հարցերին, Հայաստանում փախստականների խնդիրներին, կենցաղին և այլն։
  4. պետք է մրցույթին ներկայացվի հեղինակի կողմից կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի համաձայնությամբ,
  5. պետք է հրապարակված լինի հայերեն լեզվով։

Լրագրողական նյութերը կընդունվեն մինչև 2020 թվականի փետրվարի 3–ը։ Յուրաքանչյուր անհատ կարող է ներկայացնել 1-4 հայտ։

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը՝

 

Հարցերի կամ տեխնիկական խնդիրների առկայության դեպքում խնդրում ենք գրել Անահիտ Խաչատրյանին հետևյալ հասցեով՝ [email protected] կամ զանգահարել +37410 251575 հեռախոսահամարով։

Ավելին