Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Կայուն բարեփոխումներին ընդառաջ․ կրոնի կամ համոզմունքի ազատության խթանումը Հայաստանում 2018-2021» ծրագրի շրջանակներում ամեն տարի հայտարարում է մրցույթ՝ կրոնական և ազգային փոքրամասնությունների մասին հանդուրժողականության թեմայի շուրջ լավագույն լրագրողական նյութի համար։
Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի փոքրամասնություն կազմող համայնքների նկատմամբ հասարակության հանդուրժողական և հարգալից վերաբերմունքի ձևավորմանը։