«Կայուն բարեփոխումներին ընդառաջ․ կրոնի կամ համոզմունքի ազատության խթանումը Հայաստանում» եռամյա ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում եւ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան կողմից: Ծրագրի նպատակն է խթանել կրոնի կամ համոզմունքի ազատությունը Հայաստանում՝ կենտրոնանալով «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի բարելավումը, հանրակրթության ոլորտում երեխաների և մեծահասակների կրոնի կամ համոզմունքի ազատության խախտումների վերհանումն ու լուծումը, ինչպես նաև «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագծի պատշաճ կիրառումը՝ ընդունումից հետո։ Ծրագրով նախատեսվում է ստեղծել կրոնական կազմակերպությունների և համայնքների ոչ ֆորմալ հարթակ, որի շրջանակներում կբարձրաձայնվեն ու կքննարկվեն վերջիններիս հուզող խնդիրները; կազմակերպել Հայաստանում և Վրաստանում կրոնի կամ հավատքի հիմնահարցերի վերաբերյալ համաժողովներ; իրականացնել դասընթացներ ինչպես նաև լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցանակաբաշխություններ, այսպիսով բարձրացնելով լրագրողների և լրատվամիջոցների զգայունությունը կրոնին և համոզմունքին վերաբերող հարցերում։ ԵՀՀ-ն կհամագործակցի նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Հավասարության մարմնի հետ Հայաստանում կրոնի կամ համոզմունքի ազատության խախտումներին վերաբերող կոնկրետ գործերով, ինչը կստեղծի դրական նախադեպեր և կխրախուսի անձանց օգտագործելու տվյալ մեխանիզմն իրենց իրավունքների պաշտպանության հարցում։ Կստեղծվեն կրոնական կազմակերպությունների ու համայնքների ուժեղ ցանցեր` ուղղված կրոնի և համոզմունքի ազատության ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարելավմանը։ Կրթության ոլորտում ԵՀՀ-ին կհետազոտի դպրոցներում կրոնի այլընտրանքային դասավանդման տարբերակներն ու իր առաջարկները կներկայացնի ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, դպրոցական խորհուրդներին ու կրոնական համայնքներ։
Ավելին