Ամենամյա լրագրողական մրցույթ, 2016

04.08.2017

 2016 թ. նոյեմբերի 9-ին  կայացավ կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցանակաբաշխությունը։ Մրցույթը 2015-ից ի վեր կազմակերպվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ։

Մրցույթի նպատակն է խրախուսել խնդրի  անաչառ և բազմակողմանի լուսաբանումը, ուշադրություն սևեռել Հայաստանի կրոնական և էթնիկ փոքրամասնություների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայստանում։

Մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ հանձնվեցին 2016 թվականին կրոնական հանդուրժողականությունը խթանող և անաչառ լուսաբանող լավագույն լրագրողներին։

«Հետք» առցանց պարբերականի լրագրող Գայանե Սարգսյանը առաջին մրցանակի արժանացավ «Երբ ասացի, որ երեխա ենք ունենալու, նա հրաժարվեց ինձնից էլ, երեխայից էլ»․ 22-ամյա մոլոկան Մարիայի պատմությունը հոդվածի համար։  Մրցանակը հանձնելիս Նիդերլանդների Թագավորության դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ տիկին Ֆլոոր Նուիտեն-Էլզինգան ասաց. «Սա հետաքննական լրագրության լավ օրինակ էպատմություն՝ լրատվության հետևումորը մարդկային պատմություն է հաղորդում։ Դուք մի հոդված եք գրելորնուղղակի չէի կարող կարդալ առանց փշաքաղվելու։ Այն հուզում է ընթերցողին»։

Երկրորդ մրցանակը հանձնեց ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Էլինար Վարդանյանը Տիգրան Հովակիմյանին «Գավառ» հեռուստաընկերության եթերում հեռարձակված «Գավառցիների վերաբերմունքը՝ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ» և «Քարոզչությո՞ւն, թե՝ հոգեորսություն» նյութերի համար:

Հայկուհի Բարսեղյանը «Անկախ» կայքում հրապարակված՝ «Հայաստանում կրթությունն աշխարհիկ է, սակայն դպրոցներում «Քրիստոնեական կրթություն» են անցնում» հոդվածի համար արժանացավ երրորդ մրցանակի։ Մրցանակը հանձնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով մասնագետ Սամեր Բեսիր-Բրայերսը։ 

ժյուրիի հատուկ մրցանակներ կրոնական հարցերի շարունակական և համարձակ լուսաբանման համար ստացան լրագորղներ՝ Սառա Խոջոյանը և Ռոզա Հովհաննիսյանը, հրապարակախոս Վարդան Ջալոյանը և MediaLab կայքի խմբագրությունը։

Մրցույթի մասնակիցներից չորսին՝ Մերի Կոլոլյանին, Անահիտ Գրիգորյանին, Աննա Ղուկասյանին և Քրիստինե Հայրապետյանին տրվեցին խրախուսական մրցանակներ։   

Մրցանակաբաշխության ավարտին ցուցադրվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից արտադրված, լրատվամիջոցնեի և կրոնական կազմակերպությունների խրթին հարաբերությունների մասին պատմող «Անհադուրժողականության լեզուն» վավերագրական ֆիլմը, որը ներկայացրեց   ՄՆԿ տնօրեն Նունե Սարգսյանը։

Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդների Թագավորության դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ տիկին Ֆլոոր Նուիտեն-Էլզինգան, Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Արևելյան գործընկերության հատուկ ներկայացուցիչ՝ դեսպան Ադրիան Փալմը, Գերմանիայի դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քեսլերը, ինչպես նաև տեղական լրատվամիջոցների, միջազգային կազմակերպությունների, կրոնական և հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հաղորդագրության տեքստը հասանելի է այստեղ: