«Տեղական ժողովրդավարության դպրոց»-ին մասնակցության հայտերի ընդունում Սյունիքի և Վայոց ձորի մարզերում

cover logos

 

«Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում սկսում է «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի տարածքային (մարզային) վեցօրյա դասընթացների իրականացման շարքը։ Առաջին դասընթացները կազմակերպվելու են ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։

Դասընթացներին կարող են մասնակցել 18-ից 35 տարեկան այն երիտասարդները, որոնք՝

  • բնակվում (հաշվառված) են ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում,
  • երազում են դառնալ երիտասարդ առաջնորդներ,
  • ցանկանում են ակտիվ դերակատարում ունենալ իրենց համայնքի հանրային կյանքում,
  • պատրաստակամ են մասնակցել զարգացման և բարեփոխումների գործընթացներին,
  • նպատակադրված են ապագայում մաս կազմել համայնքային իշխանությանը։

Ընտրված երիտասարդներին հնարավորություն կընձեռնվի մասնակցելու «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի (ՏԺԴ) տարածքային վեցօրյա դասընթացներին, որոնք տեղի կունենան.

ՀՀ Վայոց ձորից ընտրված երիտասարդների համար՝ Վայք համայնքում՝ ս.թ. հուլիսի 9-11 և 24-26-ին

ՀՀ Սյունիքի մարզից ընտրված երիտասարդների համար՝ Գորիս համայնքում՝ ս.թ. հուլիսի 16-18 և հուլիսի 29-31-ին։

 

Դասընթացների ընթացքում երիտասարդներին կներկայացվեն տեղական ինքնակառավարման և ժողովրդավարության վերաբերյալ հիմնական թեմաները։ ՏԺԴ-ն երիտասարդներին հնարավորություն կընձեռնի նաև հետագայում անցնել աշխատանքային պրակտիկա համայնքապետարաններում, համայնքային կազմակերպություններում, մարզպետարաններում, նախարարություններում, ՀԿ-ներում և այլ կազմակերպություններում։

Դասընթացներին մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝

https://forms.gle/w78yTYnxLULcbFSE6

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. հունիսի 30-ն է։

Ընտրված բոլոր մասնակիցների` ՏԺԴ-ի գործունեության հետ կապված ճանապարհածախսը, սնունդը և գիշերակացը կփոխհատուցվեն կազմակերպիչների կողմից։

Հարցերի և լրացուցիչ այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 531397, 531398 հեռախոսահամարներով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեով կամ ՏԺԴ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։

«Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի մասին

Դպրոցի հիմնական նպատակն է ուսուցանել և պատրաստել ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան գիտելիքներ և հմտություններ թե՛ տեղական ինքնակառավարման ոլորտում, թե՛ հարակից գործառնական ոլորտներում և նշանակալի դերակատարում կունենան ՀՀ հանրային կառավարման բարեփոխումներում։

Ավելին