Հետաքննական լրագրությանն աջակցող դրամաշնորհային մրցույթ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացվածմասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում է հետաքննական լրագրությանն աջակցող դրամաշնորհային մրցույթ:

Նպատակն է՝

անպաստել ՀՀում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացի մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը (սոցիալական բարեփոխումներ, հաշվետու և թափանցիկ կառավարում ևհակակոռուպցիոն պայքար, տեղական ինքնակառավարում և ապակենտրոնացում),

բվեր հանել տարբեր ոլորտներում (սոցիալական, բնապահպանության, կրթության, տեղական ևպետական կառավարման և այլն) մարդու իրավունքների հետ առնչվող խնդիրներ:

Դիմողները պետք է ներկայացնեն ապագա լրագրողական հետաքննության նյութերի համարգաղափարներ նշված ոլորտներում։

Մրցույթը կարևորում է նոր տեխնոլոգիաների, ժամանակակից մեդիա գործիքների օգտագործումը, ինչը կնպաստի տեղեկատվության մատչելի ընկալմանը, տարածմանը, լսարանին քննարկման մասնակից դարձնելուն (օրինակ՝ տվյալների լրագրություն, նոր մուլտիմեդիա ժանրեր և այլն)։

Նախապատվությունը կտրվի այն առաջարկներին, որոնք կհամապատասխանեն «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի բովանդակությանը, հետաքննական լրագրության միջոցով առավել խորությամբ և բազմակողմանի կբացահայտեն ընտրված թեմաները։Ստորև ներկայացված են հնարավոր, սակայն ոչ ամփոփ թեմաները, որոնք կարող են հիմք դառնալ առաջարկվող գաղափարների համար

Սոցիալական

  • երեխաներին վերաբերող խնդիրներ, ծառայություններ
  •  մանկատներում և հատուկ հաստատություններում մեծացող երեխաներ
  • խնամակալ ընտանիքներ
  • կրթությունից դուրս մնացած երեխաներ
  • հատուկ կարիքներով երեխաներ
  • հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես նրանց զբաղվածությանը առնչվող հարցեր
  • խնամքի և սոցիալական օգնության ծառայություններ
  • տարեցների խնամք
  • սոցիալական ինտեգրված ծառայություններ
  • կենսաթոշակային բարեփոխումներ

Հաշվետու և թափանցիկ կառավարում

  • կոռուպցիայի դրսևորումներ տարբեր ոլորտներում և կառավարման տարբեր մակարդակներում
  • բյուջեների, պետական ծախսերի թափանցիկություն
  • հակակոռուպցիոն ծրագրեր,  նախաձեռնություններբաց կառավարման գործընկերությանշրջանակներում ստանձնած պարտավորություններ

Տեղական ինքնակառավարում

  • ՏԻՄ մարմինների աշխատանքին, լիազորություններին վերաբերող խնդիրներ,
  • տարածքային կառավարման հարցեր,
  • համայնքների խոշորացման, ապակենտրոնացման գործընթացներ
  • տեղական բյուջեների խնդիրներ
  • տեղական ընտրությունների հետ կապված հարցեր։

Մարդու հիմնարար իրավունքներին առնչվող թեմաներ

  • ընտրություններ
  • դատական համակարգ
  • խոսքի և արտահայտման իրավունք, ազատ լրատվամիջոցներ
  • փոքրամասնությունների, տարբեր սոցիալական խմբերի իրավունքներ
  • կանանց իրավունքներ
  • այլ

Ով կարող է դիմել

Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են անհատ լրագրողներ։  Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են համագործակցել լրատվամիջոցների հետ՝ մասնավորապես նյութի հրապարակման հարցում։

Ուշադրություն՝ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում 2016թ հուլիսի 1-12-ը ժամանակահատվածում  կազմակերպված «Հետաքննական լրագրությանամառային դպրոցի» մասնակիցներին այլ հավասար պայմանների դեպքում կտրվի նախապատվություն։

Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն

Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի 500.000-ից մինչև 2.000.000 ՀՀ դրամ:

Յուրաքանչյուր ծրագրի տևողությունը կարող է լինել 3-12 ամիս:

Նախատեսվում է իրականացնել մինչև 6 ծրագիր։

Հայտերի գնահատման չափանիշներ

ԵՀՀ-ին ներկայացված հայտերը նախնական գնահատում կանցնեն ծրագրային թիմի կողմից՝ մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար։ Այնուհետև հայտերը կներկայացվենփորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափանիշների։

 

#

Չափանիշ

Միավոր

1

Թեմային, գաղափարին համապատասխանությունը

5

2.

Ծրագրի ակտուալությունը և կարևորությունը, հնարավոր ազդեցությունը

5

3.

Դիմողի կողմից նյութի/թեմայի մասին մանրամասն պատկերացումը, նախապես ուսումնասիրված լինելը

10

4.

Հեղինակի ստեղծագործական մոտեցումը

10

5.

Նոր տեխնոլոգիաների, գործիքների օգտագործումը

10

6.

Թեմայի իրագործելիությունը

10

7.

Ծրագրի բյուջեի և նպատակների համապատասխանությունը

10

Դրամաշնորհին դիմելու կարգը

Ծրագրին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն հետևյալ փաստաթղթերը ևներկայացնեն ԵՀՀ՝ էլեկտրանային և տպագիր տարբերակով։

  • Հայցադիմումի փաթեթ (բեռնել այստեղ)
  • Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և բյուջեի նկարագիրը
  • Երաշխավորության նամակ՝ համապատասխան ԶԼՄ-ի կողմից Լրագրողական հետաքննության իրականացման նյութի հրապարակման և/կամ համագործակցելու համար։

Հայտ ներկայացնողը պետք է էլեկտրոնային նամակի գլխագրում (subject line), նշի “MICE Investigative journalism”:  Էլեկտրոնային օրինակը ուղարկել [email protected] էլփոստին:

Նախամրցութային սեմինար

Հնարավոր հարցերը պարզաբանելու նպատակով ԵՀՀ ծրագրային թիմը 2016 թվականի օգոստոսի 17-ին,ժամը 12:00-ին կանցկացնի նախամրցութային սեմինար ԵՀՀ գրասենյակում, (հասցեն՝ ք.Երևան,Ազատության պող. 1/21, բն. 23), որի ընթացքում կպարզաբանվեն հայտերի ներկայացման կարգի ու դրամաշնորհների հետագա վարման հետ կապված հնարավոր հարցերը, ինչը կնպաստի հնարավորինս որակյալ և գրավիչ առաջարկ կազմելուն:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թվականի սեպտեմբերի 10-ը` ժամը 17:00-ն:

 

Դրամաշնորհային մրցույթի ժամանակացույցը

Օգոստոսի   8

Մրցույթի մեկնարկը

Օգոստոսի   17

Նախամրցութային սեմինար

Սեպտեմբեր 10

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ

Սեպտեմբեր  20

Մրցույթի արդյունքների հայտարարում

 

Դրամաշնորհային ծրագրին վերաբերող հարցերով դիմել Եվրասիա համագործակցություն հիմնադրամ,

ծրագրի ղեկավար Վարուժան Ավանեսյանին հեռ010 25 15 75*203; էլ. փոստ[email protected]

 

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրին վերաբերող հարցերով կարելի է դիմել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, ծրագրի մենեջեր Արեն Մանուկյանին:

հեռ.  010 58 36 39; էլփոստ. amanukyan @mediainitiatives.am:

Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ ևվստահելի տեղեկատվական աղբյուրները: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ` որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Ավելին