Մեդիա ոլորտի դրամաշնորհային ծրագրերի հայտերի ներկայացման բաց պատուհան

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում է թիրախային լրատվամիջոցներին ուղղված «Մեդիա արտադրության աջակցություն» և «Տեղեկությունների ստուգման մեխանիկա 2.0» հրավիրյալ դրամաշնորհային մրցույթներ:

2017 թվականի ընթացքում մրցույթի նկատմամբ կիրառվում է բաց դռների մոտեցում, որի համաձայն հայտերը կարող են ընդունվել յուրաքանչյուր ամիս, այնուամենայնիվ վերջնաժամկետ է համարվում ամեն ամսվա վերջին աշխատանքային օրվա ժամը 17:00-ն:

Միևնույն կազմակերպությունը կարող է միաժամանակ հայտեր ներկայացնել տարբեր մրցույթների՝ «Մեդիա արտադրության աջակցություն» և «Տեղեկությունների ստուգման մեխանիկա 2.0», սակայն միևնույն ժամանակային փուլում չի կարող ստանալ մեկից ավելի դրամաշնորհ:

Ծրագրին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն ներքոշարադրյալ փաստաթղթերը և ներկայացնեն ԵՀՀ՝ էլեկտրոնային տարբերակով։

Հնարավոր հարցերը պարզաբանելու նպատակով ԵՀՀ ծրագրային թիմը եռամսյակը մեկ (մարտի 1-ին, հունիսի 1-ին, սեպտեմբերի 1-ին և դեկտեմբերի 1-ին) կիրականացնի նախամրցութային սեմինար ԵՀՀ գրասենյակում, (հասցեն՝ ք.Երևան, Ազատության պող. 1/21, բն. 23), որի ընթացքում կպարզաբանվեն հայտերի ներկայացման կարգի ու դրամաշնորհների հետագա վարման հետ կապված հնարավոր հարցերը, ինչը կնպաստի հնարավորինս որակյալ և գրավիչ առաջարկ կազմելուն:

Դրամաշնորհային ծրագրին վերաբերող հարցերով դիմել Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ծրագրի ղեկավար Վարուժան Ավանեսյանին հեռ՝ 010 25 15 75*203; (+37495 25 15 39), +37455-575150, էլ. փոստ[email protected]

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրին վերաբերող հարցերով դիմել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, ծրագրի մենեջեր Արեն Մանուկյանին: հեռ. 010 58 36 39; էլփոստ. [email protected]

Կից փաթեթում կարող եք տեսնել

1. «Մեդիա արտադրության աջակցություն» հրավիրյալ դրամաշնորհային մրցույթի հայտարարությունը

2. «Տեղեկությունների ստուգման մեխանիկա 2.0» հրավիրյալ դրամաշնորհային մրցույթների հայտը։

3. Հայցադիմումի փաթեթ

4. Տրամաբանական մոդել

5. Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և բյուջեի նկարագիրը

6. Դրամաշնորհների կառավարման հարցաթերթիկ (GMQ form)

Այս մրցույթը անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ ու վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Ավելին