Հետազոտական նախագծերի հայտերի ընդունման հրավեր

ԵՀՀ-ի մասին.

ԵՀՀ առաքելությունն է հզորացնել մարդկանց` սոցիալական արդարության և տնտեսության ասպարեզներում էական փոփոխությունների հասնելու նպատակով, և իրականացնել կոնկրետ ծրագրեր, որոնք կօգնեն մարդկանց բարելավել իրենց համայնքը և կյանքը։ Իր մարդու իրավունքների ծրագրի շրջանակներում ԵՀՀ-ն իրականացնում է անհանդուրժողականության, բռնության և խտրականության խորքային պատճառների վերհանման, այս երևույթների դեմ պայքարի գործուն մեխանիզմների մշակման, տարբեր դերակատարների վարքագծային փոփոխությանն ուղղված աշխատաքներ։

Ընդհանուր տեղեկություն.

Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ ԵՀՀ-ն նախաձեռնել է Հայաստանում եզդի աղջիկների հանրային մասնակցության խթանմանն ուղղված նախագիծ։ Նախագծի նպատակներից մեկն է, որակական հետազոտություն իրականացնելու միջոցով, ավելի խորը պատկերացում կազմել Հայաստանում բնակվող ազգությամբ եզդի աղջիկների իրավունքին և հնարավորություններին առնչվող խնդիրների վերաբերյալ։

Սույն աշխատանքը իրականացնելու նպատակով ԵՀՀ-ն հայտարարում է հետազոտական հայցերի բաց մրցույթ։ Դիմել կարող են ինչպես անհատ հետհետազոտողները, այնպել էլ հետազոտական խմբերը։

Նախատեսվող հետազոտական աշխատանքի տևողությունը 4 ամիս է (դաշտային աշխատանքը և որակական վերլուծությունը` 30 անհատական հարցազրույցը, 5 ֆոկուս խմբերի վերլուծությունը և վերջնական զեկույցի ներկայացումը ներառյալ)։ Հետազոտությունը պետք է հիմնված լինի ապացուցահեն մեթոդաբանության վրա և իրականացվի Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզերում։ Աշխատանքային լեզուն հայերենն է։

Պահանջվող որակավորումներ.

  • Մարդու իրավունքների կամ հարակից ոլորտում հետազոտական աշխատանքի փորձ,
  • Դաշտային և վերլուծական աշխատանքներ կատարելու լավ հմտություններ,
  • Եզդիերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Դիմելու վերջնաժամկետը: Հունիսի 30, 2019թ.
Աշխատանքների նախընտրելի մեկնարկը: Հուլիսի 10, 2019թ.

Դիմելու ընթացակարգ.

Խնդրում ենք, նամակի վերնագրում նշելով «հետազոտող» բառը,  [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել`

  • ձեր ինքնակենսագրականը (CV),
  • հետազոտության նախնական պլանը և/կամ կարիքների գնահատման նախնական հարցաթերթը,
  • ձեր կատարած հետազոտական աշխատանքներից որևէ օրինակ,
  • նշում մատուցվող ծառայության արժեքի մասին։

Հարցերի դեպքում կապվել ծրագրի ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյանին [email protected] էլ․փոստի հասցեով կամ զանգահարել +37410251575 համարով:

Ավելին