«Փակ սահմանի երկխոսություն» վավերագրական ֆիլմ
«Փակ սահմանի երկխոսություն» վավերագրական ֆիլմն արտադրել է «Վերսուս» ստուդիան Թուրքիայի պատմության հիմնադրամի (Tarih Vakfı) համագործակցությամբ և Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի անշահախնդիր աջակցությամբ։
Ֆիլմում նկարահանվել են անցած շուրջ 25 տարվա ընթացքում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կանոնավորման գործընթացում կարեւոր դերակատարում ունեցած պետական պաշտոնյաններ, հասարակական գործիչներ և գործարարներ։ Նկարահանումները կատարվել են Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում։
https://youtu.be/xg0neIY-XFs
Ֆիլմը ստեղծվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի դրամաշնորհային ենթածրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։
Ֆիլմի տևողությունը՝ 54 րոպե։ Լեզուն՝ հայերեն։
Հեղինակներ՝ Տիգրան Պասկեւիչյան (նախագծի ղեկավար, սցենարիստ), Արա Շիրինյան (ռեժիսոր)։