Այս պահին էմոցիաներն ու կիրքը շատ են, պետք է զգույշ լինել․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը 1-in TV-ի HARD DAY'S Երեկո հաղորդաշարի հյուրն էր: Հաղորդման ընթացքում զրուցեցին հեղափոխության և դրան հաջորդած արտահերթ ընտրությունների արդյունքների և նոր ձևավորվող հանրային տրամադրության մասին: Գևորգ Տեր-Գաբրիելյանը նշեց, որ նկատում է, որ Հայաստանում կամաց-կամաց ձևավորվում է փոխօգնության մշակույթ, որը համարյա վերացել էր 1915 թվականի, ստալին բռնաճնշումների, մատնությունների հետևանքով: