«Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր» գործնական ուսուցում հասարակական կազմակերպությունների համար
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «ՀԿ Դեպո» Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում շահույթ չհետապնդող կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու «Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր» թեմայով գործնական դասընթացին, որը տեղի կունենա`
Մարտի 24-25-ին,
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՀԿ կառավարման դպրոցում,
հասցեն` Ազատության 1/21, բն.23
ՀԿ կառավարման դպրոցը մասն է ՀԿ Դեպո ծրագրի, որի նպատակն է Հայաստանում ՀԿ-ների կարողությունները զարգացնել այնպես, որ դրանք դառնան Հայաստանում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն դերակատարներ։
Երկու օր տևողությամբ դասընթացի ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան գործնական աշխատանքի միջոցով իրենց կարողությունները բարելավել հետևյալ ուղղություններով.
- Միջազգային զարգացման հաստատությունները և դոնորային ռեսուրսները
- Դոնորի հետ հարաբերություններ/ կուլտիվացիա
- Ինչպես գտնել, հասկանալ և մշակել դրամաշնորհային հայտ
- Ինչպես գրել մրցունակ ծրագրի առաջարկ
Դասընթացը կվարեն ԵՀՀ մասնագետները։ Դասընթացի լեզուն հայերեն է, սակայն կարևոր է մասնակիցների կողմից աշխատանքային մակարդակի անգլերեն լեզվի իմացությունը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ դիմորդի մասնակցությունը պարտադիր է երկու օրերի ընթացքում։ Մեկ կազմակերպությունից կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ։
Մասնակցելով «ՀԿ Դեպո» կառավարման դպրոցի դասընթացներին, Դուք հնարավորություն եք ստանում ծանոթանալ ՀԿ-ների կազմակերպական զարգացմանն աջակցող ռեսուրսների հետ, համագործակցել այլ կազմակերպությունների հետ, և այս բոլորը հետագայում ծառայեցնել Ձեր կազմակերպության ուժեղացման գործին։ ՀԿ դպրոցը հանդիսանում է «ՀԿ Դեպո» ծրագրի կարողությունների զարգացման համապարփակ շղթայի մի մասը, և այն խրախուսելու է մասնակիցների կողմից ՀԿ Դեպո ծրագրի այլ ռեսուրսներից օգտվելը։
Եթե ցանկություն ունեք զարգացնել Ձեր կազմակերպության կարողությունները կամ աշխատակազմի հմտությունները ֆոնդահայթհայթման բնագավառում, և պատրաստ եք մասնակցային և ինտերակտիվ մթնոլորտում երկու օր անընդմեջ տրամադրել ուսուցողական պրոցեսին, ապա մինչև ս.թ. մարտի 20-ը, [email protected] էլ. հասցեով ուղարկեք կից ներկայացված ՀԿ անձնագիրը՝ թեմայի տողում նշելով «ՀԿ դպրոցի հայտ - Ձեր կազմակերպության անունը» ։
Մասնակցությունն անվճար է։ Դասընթացի ընթացքում սնունդն ապահովում է ԵՀՀ-ն։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ դասընթացի արդյունավետության նպատակով մասնակիցների թիվը սահմանափակ՝ մինչև 20 կլինի։ Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՀՀ Ծրագրի ղեկավար Գայանե Մկրտչյանին` 095-25-15-68 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. փոստով։
«ՀԿ Դեպո» Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրը» խթանում է քաղաքացիական հասարակության կայուն զարգացումը և բարձրացնում ՔՀԿ-ների՝ որպես ժողովրդական բարեփոխումներն առաջ մղող և վերահսկող դերակատարների կարողությունները։
ՀԿ Դեպո ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստան հիմնադրամի (ՀՌԿԿ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի (ՄՆԿ), Գորիսի մամուլի ակումբ ՀԿ-ի (ԳՄԱ), Աջակցություն Նոյեմբերյանին ՀԿ-ի (ԱՆ), Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի կողմից` ԱՄՆ ՄԶԳ Զարգացման դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի հունիսին և իրականացվելու է մինչև 2019 թվականի մայիսի վերջ:
Կից կգտնեք դասընթացին դիմելու հայտը: