DATA_Launch

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն»-ը մեկնարկում է երիտասարդական ծրագրերի գնահատման գործիքի կիրառումը

Աղբյուրը՝ https://yccd.am/

«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ)  ծրագրի շրջանակներում` հոկտեմբերի 27-29-ին, ծրագիրն իրականացնող կոնսորցիումը առաջին անգամ Հայաստանում գործարկեց Երիտասարդների պոզիտիվ զարգացման (ԵՊԶ) մոտեցումների հիման վրա մշակված Երիտասարդական ծրագրերի գնահատման գործիքը (Youth Programing Assessment Tool Kit

Երիտասարդության պոզիտիվ զարգացումը (ԵՊԶ) երիտասարդներին ու նրանց ընտանիքներին ներգրավում է համայնքների և կառավարությունների հետ երիտասարդության ներուժն իրացնելու գործընթացում։ Երիտասարդական ծրագրերը վկայում են, որ բավարար գիտելիքներ, հմտություններ և աջակցություն ստանալով՝ երիտասարդները կարող են բարելավել իրենց առողջական վիճակը, հասնել կրթական ու տնտեսական հաջողությունների, ինչպես նաև ներգրավվել և նշանակալի ներդրում ունենալ համայնքային զարգացման մեջ:

ԴԱՏԱ ծրագրի շրջանակներում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն գործիքի միջոցով պատրաստվում է ակտիվորեն գնահատումներ իրականացնել տեղի հասարակական կազմակերպությունների շրջանում։

«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, ՍՈՑԻԵՍ փորձագիտական կենտրոնի, Բուն TV հիմնադրամի, Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ-ի, ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր ՀԿ-ի համագործակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ։  

Ամբողջական ինֆորմացիան հասանելի է այստեղ՝ https://yccd.am/

Ավելին