“ՔՀԿ շուկայական հետազոտություն” Արդյունքների ներկայացում
Հարգելի գործընկերներ,
Ուրախ ենք ձեզ հրավիրել ՔՀԿ շուկայական հետազոտության արդյունքների ներկայացման միջոցառմանը, որը տեղի կունենա մայիսի 5-ին, ժ. 4։00-6։00-ը, ԵՀՀ գրասենյակում (հասցեն` Ազատության 1/21, բն. 23, քարտեզը կցված է)։
Հետազոտությունն իրականացվել է ՀԿ դեպո ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից։
Շատ կարևորում ենք ՔՀԿ ոլորտի փորձառու մասնագետների և ներկայացուցիչների մասնակցությունը, քանի որ ներկայացումը կուղեկցվի ՔՀԿ կարողությունների զարգացման կարիքների մասին մտքերի փոխանակությամբ։
Արդյունքները կներկայացնի ՀՌԿԿ նախագահ Հեղինե Մանասյանը։