Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում է տարբեր ոլորտների փորձագետներին ՔՀԿ-ների համար տեղեկատվական նյութեր պատրաստելու հայտ ներկայացնել

logos

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը

Հրավիրում է տարբեր ոլորտների փորձագետներին

ՔՀԿ-ների համար

տեղեկատվական նյութեր պատրաստելու հայտ ներկայացնել

 

 

Մրցույթը կազմակերպվում է Եվրոպական միության օժանդակությամբ իրականացվող ՔՀԿամուրջ ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է  սփյուռքի ներուժի և փորձառության միջոցով աջակցել հայաստանյան քաղաքացիական հասարակության զարգացմանը:

 

Մշակվող նյութերն ամփոփվելու են մեկ ձեռնարկում, որը կծառայի ՔՀԿ-ներին համալրել իրենց կարողությունները` մասնագիտական բայց մատչելի ոլորտային տեղեկատվությամբ, այն ոլորտներում, որոնց ուղղությամբ իրականացվել է ՔՀԿ-ների ուսուցում։ Ձեռնարկի նախագծման, հրատարակչական և տպագրության աշխատանքները կատարելու է ԵՀՀ-ն։

 

Թեմաները

 

ՔՀԿամուրջ ծրագրի շրջանակներում կազմակերպվել են կարողությունների զարգացման միջոցառումներ հետևյալ բնագավառում գործող ՔՀԿ-ների համար. կրթական, բնապահպանական, երիտասարդության, գենդերային հավասարության հիմնախնդիրներով, մշակութային, ձեռնարկատիրական, սոցիալական աջակցության և այլն։ Հետևաբար, ձեռնարկում ընդգրկվելու են տեղեկատվական նյութեր նշված որորտներ մասին։

 

  • Հայաստանի ձեռնարկատիրության միջավայրը, տեսակները, ֆինանսական միջավայրը և ՀՀ տնտեսության կառուցվածքը,
  • Գենդերային հավասարությունը և կանանց տնտեսական, քաղաքական և համայնքային ակտիվությունը խթանող գործիքներ և մոդելներ,
  • Հայաստանի բնապահպանության հիմնախնդիրները, ՔՀԿ-ների կողմից դրանց արձագանքման մոդելներ, գործիքներ,
  • Կոնֆիլկտների (ներառյալ միջանձնային, միջկազմակերպական և միջսահմանային) տրանսֆորմացիայի և կառավարման գործիքներ և մեթոդներ,
  • Երիտասարդների մասնակցության հիմնախնդիրներ, քաղաքական, տնտեսական և համայնքային ակտիվությունը խթանող մոդելներ և գործիքներ,
  • Սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնախնդիրները, դրանց լուծման մոդելներ և գործիքներ,
  • Կրթության համակարգը, ոլորտի հիմնախնդիրները, դրանց արձագանքման մոդելներ և ժամանակակից տենդենցներ։

 

Նույն անհատը (խումբը, կազմակերպությունը) կարող է շահել երկու և ավելի թեմաներով նյութ ներկայացնելու հնարավորություն: Ակնկալվում է փորձված մասնագետների արդեն գրեթե պատրաստի նյութերի հավաքագրում, ոչ թե աշխատանք զրոյից:

 

Աշխատանքի նկարագիր

 

Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել հայտ հետևյալ փաստաթղթերով.

  1. Առաջարկվող տեղեկատվական նյութի նախագիծ ( 1-2 էջի սահմաններում) հետևյալ բաժիններով. թեմայի անվանումը, կառուցվածքը (ենթաբաժիններ) և առաջարկվող ծավալը (ակնկալվող ծավալը առավելագույնը` 15 էջ, Sylfaen 11 տառաչափով, մեկ տողարանքով) և ակնկալվող փոխհատուցման չափը:
  2. Անհատ փորձագետ (ների) մասնագիտական կենսագրությունը, կազմակերպությունների դեպքում` կազմակերպության փորձի համառոտ նկարագիրը։
  3. Իրականացված նման աշխատանքների նմուշ(ներ) կամ հղումներ:

 

Պահանջվող որակավորումները

  • Պետական, քաղաքացիական հասարակության, հանրային քաղաքականության, կրթական և խորհրդատվական հաստատություններում և համապատասխան այլ ոլորտում աշխատանքային, խորհրդատվական, հրապարակման կամ դասավանդման փորձառություն ունեցող անհատ փորձագետ(ներ), հասարակական կազմակերպություններ, խորհրդատվական, հետազոտական և կրթական ընկերություններ։

 

Ժամկետները և ընտրության գործընթացը

 

Ուղարկել հայտը ՝ [email protected], էլ.հասցեին, վերնագրի տողում նշելով «Call for CSO experts»։

 

Նյութերի լեզուն` հայերեն, կից ներկայացվող հավելյալ նյութերը կարող են լինել ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով։

 

Ժամկետներ. հայտի ներկայացման վերջնաժամկետն է՝ ս.թ. օգոստոսի 15-ը:

Հանձնաժողովի կողմից որուշումների ընդունում` ս.թ. օգոստոսի 23-ը։

Պայմանագրերի կնքում` մինչև ս.թ. օգոստոսի 26-30-ը։

Հաստատվելու դեպքում, տեղեկատվական նյութի նախնական տարբերակը պետք է ներկայացնել մինչև ս.թ. սեպտեմբերի 25-ը։  

 

Հայտերի ընտրությունը կազմակերպվում է հանձնաժողովի կողմից։ Ընտրության չափանիշներն են. փորձագետների կամ կազմակերպությունների որակավորումը, առաջարկվող թեմայի համապատասխանությունը առաջարկի բովադակությանը, նյութի բովանդակությունը, արդիականությունը և համապատասխանությունը առաջարկվող փոխհատուցման չափին:

 

Ընտրող հանձնաժողովի կողմից հատուկ ուշադրություն կդարձվի նախատեսվող ձեռնարկի և ընտրված թեմաների նորարարական մեկնաբանմանը:

 

Հաղթողներին կտրամադրվի «Հրատարակչական գործընթացի ուղեցույց», մշակված ԵՀՀ-ի կողմից, որպեսզի տեքստի ձևակերպման կանոնները համապատասխանեն ԵՀՀ ստանդարտներին, սկսած նախնական տարբերակից: Կտրամադրվեն նաև ծրագրի ընթացքում իրականացած գործունեությանը վերաբերող նյութեր՝ ընտրված թեմայով, որպեսզի այդ նյութերն այս կամ այն կերպ օգտագործվեն տեղեկատվական նյութում:

Ընտրված փորձագետների հետ ԵՀՀ-ն կաշխատի, արվելիք գործը հնարավորինս հստակորեն թիրախավորելու համար ըստ վերը նշված առաջնայնությունների և տեքստը վերջնական տարբերակի հասցնելու համար:

 

Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել ԵՀՀ ծրագրի ղեկավար Փիրուզե Մանուկյանին՝  [email protected] հեռ. 091 23 73 80 ։

 

ՔՀ Կամուրջ ծրագրի մասին

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ ծրագիրը: Եռամյա այս ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին, հայաստանյան համալսարաններին, ինչպես նաև սփյուռքի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել հայաստանյան կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:

Ծրագրի նպատակն է ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին: Այս նպատակին հասնելու համար, ծրագիրը նախատեսում է.

 

  • Կատարել մինչև 200 ՔՀԿ-ների մասնագիտական ոլորտներին առնչվող (ուղղահայաց) կարիքների գնահատում՝ քարտեզագրելով ՔՀԿ-ների կարողությունները և կարիքները։
  • Առաջարկել մինչև 80 ՔՀԿ-ներից 200 անձանց անհատական վերապատրաստման դասընթացներ։
  • Ապահովել մասնագիտական խորհրդատվություն մինչև 80 ՔՀԿ-ների՝ անվճար հիմունքներով հրավիրելով մասնագետներ սփյուռքից և Հայաստանից։
  • Ինստիտուցիոնալացնել կարողությունների հզորացումը՝ գործարկելով ՀԿ կառավարման ակադեմիական հավաստագրային ծրագիր։
  • Տրամադրել դրամաշնորհներ՝ ՔՀԿ-ների փոքր նախագծերը իրականացնելու նպատակով։
  • Together4Armenia առցանց հարթակի զարգացում:

 

Մանրամասն ծրագրի մասին՝ այստեղ:  Ծրագրի ՔՀԿ-ների ցանցում գրանցվելու համար ահա հղումները՝ այստեղ։

 

ՔՀԿ ոլորտին առնչվող տեղեկատվական ռեսուրսներին ծանոթանալու համար հետևեք` www.hkdepo.am կայքին և ֆեյսբուքյան էջին։

 

 

Ավելին