«Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում» ծրագրի դասընթացը Գավառում

Հայտարարություն

2016 թվականի մայիսի 2-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն մարդու րավունքների և խտրականության թեմաներով «Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում»  ծրագրի շրջանակներում:դասընթաց կանցկացնի Գավառ քաղաքում:

Դասընթացը նախատեսված է Գավառ քաղաքում գործող ՀԿ-ների, խոցելի խնմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների,  ակտիվ երիտասարդների, ուսանողների, լրագրողների համար: Դասընթացի  մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ մարդու իրավունքների հասկացության, ծագման, սերունդների մասին: Նրանք կտեղեկանան խտրականության հասկացությանը և տեսակներին, ինչպես նաև խտրականության արգելքին վերաբերող միջազգային և ներպետական փաստաթղթերին:

Դասընթացը կվարեն Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Ծրագիրը համակարգում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը, իսկ Գավառ քաղաքում՝ մարզային համակարգող Մարիամ Մուրադյանը: Ցանկացողները կարող են դիմել Մարիամ Մուրադյանին հետևյալ հեռախոսահամարներով`099- 032043 կամ 098- 459844, կամ հետևյալ էլեկտրոնային հասցեով`

e-mail: [email protected]

Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորության աջակցությամբ: Կցվում է դասընթացի օրակարգը:

Օրակարգ

Ավելին