Խորհրդային ժամանակների բռնադատվածների հիշատակին նվիրված «Հունիսի 14» մրցույթի արդյունքները հայտնի են

June 14

Խորհրդային ժամանակների բռնադատվածների հիշատակին նվիրված «Հունիսի 14» ստեղծագործական-խորհրդանշական մրցույթի արդյունքները հայտնի են:

Ամփոփիչ արարողությունը տեղի կունենա օգոստոսի 31-ին, ժամը 17.00: Zoom առցանց հարթակի միջոցով՝ https://us02web.zoom.us/j/82747337578, Passcode: 660973

Մրցույթի նպատակն էր մասսայականացնել այդ շրջանի վերաբերյալ գիտելիքը, հիշեցնել հանրությանն այդ մասին, զրույցներ ծավալել մեր ոչ վաղ անցյալի պատմության այդ շրջանի շուրջ, ստեղծել հարթակ, որտեղ կհավաքվեն այդ պատմությունները և դրանք հանրայնացնլու և տարածելու ուղիների մասին մտածել։

Մրցույթին մասնակցեց 28 հայտ. գեղարվեստական ստեղծագործություններ, գրքեր, արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, գիտական հոդվածներ, հետազոտություններ, վերլուծություններ և վավերագրական ֆիլմեր։ Բոլոր նյութերն ուսումնասիրվել և գնահատվել են մասնագիտական հանձնաժողովի կողմից։

Հանձնաժողովի կազմում էին.

  • Էվիյա Հովհաննիսյանը, սոցիալական մարդաբան, Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող,
  • Տիգրան Ամիրյանը, գրականագետ, Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի համահիմնադիր, նախագահ,
  • Անահիտ Քեշիշյանը, գրականագետ,
  • Սուսաննա Շահնազարյանը, լրագրող, Գորիսի մամուլի ակումբի ղեկավար,
  • Սառա Խոջոյանը, լրագրող, ԵՀՀ նախագծի ղեկավար:

Ստացված հայտերի որակը հիմնականում շատ բարձր էր: Հանձնաժողովը պիտի դժվարին որոշումներ կայացներ: Գնահատման և երկար քննարկման արդյունքում, միաձայն որոշվեց.

Գլխավոր մրցանակը հանձնել Արմեն Օհանյանին Ի հիշատակ հիշատակի գործի համար:

Հատուկ մրցանակ հանձնել Ռուբինա Փիրումյանին Թավրիզից ստալինյան Գուլագ․ ընդհատված պատմություն գործի համար:

Մրցանակներ հանձնել.

Գրիշա Սմբատյանին Բախում են դռներն ու դարպասները գործի համար:

Հովհաննես Իշխանյանին Ընտանեկան ալբոմ գործի համար

Հասմիկ Ալազանին Տառապանքի ուղիներով գործի համար:

Գոհար Ստեփանյանին «Խորին վրդովմունքով բողոքում եմ…» գործի համար:

Հանձնաժողովը նաև ցանկանում է հատուկ գնահատանքով նշել հետևյալ գործերը.

Խոսրով Խլղաթյանի «Բռնադատված Ավետիք Դավուդյանի հուշերը», «Կարոտ», «Մայրություն` գերության մեջ» պատմվածքները.

Գայանե Մկրտչյանի և Նելլի Շիշմանյանի «Հայաստանի թաքնված հիշողությունը. ստալինյան բռնաճնշումներ» ֆոտոպատմությունը.

Աիդա Պապիկյանի «Երկրորդ համաշխարհային պատերազմը հերոսական պատումից դուրս» ուսումնասիրությունը.

Սեդա Մեսրոպյանի «Երկար, երկար մի ճանապարհ» պատմվածքը.

Մելանյա Պետրոսյանցի «Կապուտ ախպուրը» պատմվածքը:

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին: Չնշվածների թվում ևս կան կարևոր ու նշանակալի գործեր: Բոլոր նյութերը կմնան շրջանառման մեջ: Բոլոր մասնակիցները կստանան հատուկ հավաստագրեր:

Բացի հանդիսավոր արարողությունից, հանձնաժողովը նաև մի շարք առաջարկներ արեց նյութերի և նրանց հեղինակների, ինչպես նաև թեմայի հետ կապված հավելյալ միջոցառումների վերաբերյալ: Հետագա անելիքների գաղափարները կներկայացվեն արարողության ժամանակ:

Սիրով հրավիրում ենք ձեզ ներկա գտնվելու մրցույթի ամփոփիչ արարողությանը:

Արարողությունը կարող եք դիտել նաև ԵՀՀ ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ նույն օրը նույն ժամին։ 

Ավելին