Հովհաննես Իշխանյան․ Ընտանեկան ալբոմ

08.07.2020

Այս նյութը հրապարակվել է Խորհրդային տարիներին բռնադատվածների հիշատակին նվիրված մրցույթի շրջանակներում։ 

Հովհաննես Իշխանյանի «Ընտանեկան ալբոմ» վավերագրական ֆիլմը հիմնվում է հեղինակի տատիկի՝ Բյուրակն Անդրեասյանի, անձնական հիշողություննրի և ապրումների վրա։

Բյուրակն Անդրեասյանը գրեթե 80 տարի ապրում է իր ծնողների գնդակահարության հիշողություններով: Նա 10 տարեկան էր, երբ ստալինյան բռնաճնշումների ժամանակ մորը ձերբակալեցին իր աչքի առաջ, իսկ դրանից 10 տարի առաջ արդեն գնդակահարել էին հորը: Նրա ամուսնու՝ Ռաֆայել Իշխանյանի հայրը նույնպես սպանվել էր բռնաճնշումների հետևանքով: Նրանց թոռը Թբիլիսիում հայտնաբերում է իր մեծ պապերի արխիվներն ու Բյուրակնի հետ շրջում՝ բացահայտելու իր նախնիների պատմությունը: