ՔՀԿ շուկայի հետազոտություն

ՔՀԿ շուկայի ոլորտի համապարփակ հետազոտությունը իրականացվել է «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակներում: Համեմատելով տվյալ հետազոտության արդյունքները նախորդ և այլ միաժամանակյա հետազոտությունների հետ, կարելի է նկատել, որ վերջին հետազոտություններում ՔՀԿ-ների ինքնագիտակցությունը, ինչպես նաև սեփական խնդիրների նրանց ձևակերպումներն ավելի բազմազան և երանգավորված են: Սա, իհարկե, տեղի է ունեցել բազում հանգամանքների շնորհիվ, ներառյալ տարբեր տեսակի այն աջակցությունը, որ ՔՀԿ-ները տարիների ընթացքում ստացել են աջակից կառույցներից: Տվյալ հետազոտության մեջ դա հատկապես ակնառու է դառնում քանակական և որակական հարցումների արդյունքները համադրելիս: Դա ցույց է տալիս ՔՀԿ-ների զարգացման նոր՝ թերևս կայուն հանգրվանի հնարավորությունը: Միևնույն ժամանակ, նոր խնդիրներ են ի հայտ գալիս, ինչպես, օրինակ՝ հայաստանյան գործարարներին ուղերձ հասցեագրելն այն մասին, թե ինչ են անում և ինչի համար են անհրաժեշտ ՔՀԿ-ները:

Ավելին