Ուրախ ենք տեղեկացնել, որ ԵՀՀ-ի կողմից հայտարարված «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով հետազոտությունների շարքից իրականացվել է Աշոտ Գաբրիելյանի և Արքմենիկ Նիկողոսյանի կողմից հետազոտությոն՝ «Քյառթուի կերպարը որպես անհանդուրժողականության ներկայացման միջոց արդի հայ արձակում» թեմայով, որը հրապարակվել է Գրանիշ-ում:
«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» նախագծերի զարգացման աշխատաժողովը տեղի կունենա 2017-ի հուլիսի 10-ից 11-ը Երևանում` «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնին զուգահեռ: Աշխատաժողովը ներառում է վերապատրաստման դասընթացներ, կինոնախագծերի ներկայացում և գործնական հանդիպումներ: Լավագույն նախագծին կշնորհվի 7,500 եվրոյի չափով դրամական պարգեւ:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է կրոնական հանդուրժողականության թեմաներին առնչվող կամ անդրադարձ կատարող լրագրողական լավագույն նյութի ամենամյա մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել կրոնական հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և զգայուն լրագրողական լուսաբանումը՝ ուշադրություն սևեռելով Հայաստանի կրոնական և ազգային փոքրամասնությունների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայաստանում։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում է թիրախային լրատվամիջոցներին ուղղված «Մեդիա արտադրության աջակցություն» և «Տեղեկությունների ստուգման մեխանիկա 2.0» հրավիրյալ դրամաշնորհային մրցույթներ:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է երիտասարդներին մասնակցելու «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. մարտի 16-ից 18-ը ԵՀՀ գրասենյակում։ Դասընթացի հիմքում դրված են քննադատական մտածողության ուսուցումը, մեդիագրագիտության հիմունքները և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մոտեցումը։
Տեղական ինքնակառավարման մարմիններ-քաղաքացիական հասարակություն հարաբերությունների կարգավորման միջազգային փորձը և նրա կիրառության հնարավորությունը Հայաստանում