«Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ն, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն, «Նոր հորիզոններ» ՀԿ-ն, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ-ն միավորվել և ստեղծել են «Սոցիո-էկո» կոնսորցիումը «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի իրականացման համար, որը իրականացվում է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում:
Բացասական էկոլոգիական ազդեցության տակ գտնվող համայնքներն ունեն սոցիալ տնտեսական զարգացման սահմանափակ հնարավորություն, քանի որ էկոլոգիական անբարենպաստ վիճակը լուրջ ազդեցություն է թողնում սոցիալական բարեկեցիկ կենսապայմանների, տնտեսական գործունեության վրա: Համայնքները չունեն մշակված սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն և դրա մշակման համար արդյունավետ գործիքներ։ Համայնքների հնգամյա զարգացման ծրագրերում բացակայում է սոցիալ-էկոլոգիական զարգացման բաղադրիչը: Համայնքներում անբավարար են իրազեկվածությունը էկոլոգիական ռիսկերի և սոցիալ-էկոլոգիական զարգացման հնարավորությունների մասին:
Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն ծրագիրը կնպաստի ՀՀ Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի 6 թիրախ համայնքներում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրմանը։
Սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունների ներդրումը ՀՀ համայնքներում կնպաստի.
- Համայնքում կանաչ տնտեսության զարգացմանը
- էկոլոգիական ռիսկերի բացահայտմանը և նվազեցմանը
- Համայնքի զարգացման մասնակցային կառավարմանը
- Համայնքի զարգացման և շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ ՏԻՄ-ի պատասխանատվության բարձրացմանը
- Համայնքի զարգացման մեջ բիզնես սեկտորի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարձրացմանը
- Ֆինանսական մուտքերի, այդ թվում բիզնես սեկտորի կողմից կատարված մասհանումների նպատակային օգտագործմանը
ՔՀԿ-ների կողմից հիմնավորված քաղաքականություններ մշակելու հետևյալ արժեշղթան հիմք կհանդիսանա «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի բոլոր գործողություններն իրականացնելու ընթացքում.
- Մասնակցային մեթոդով ստեղծել համայնքների սոցիալ-էկոլոգիական ռիսկերի, խնդիրների և առաջնայնությունների տվյալների հավաքագրման և կարիքների վերհանման, իրավիճակի գնահատման գործիք/ձևաչափ։
- Սոցիալ-էկոլոգիական իրավիճակի գնահատման գործիք/ձևաչափի միջոցով ստացված տեղեկատվական բազայի հիման վրա մասնակցային մեթոդով մշակել թիրախ 6 համայնքներում սոցիալ-էկոլոգիական քաղաքականություններ։
- Ջատագովություն իրականացնել թիրախ 6 համայնքներում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ՏԻՄ-երի կողմից ընդունման ուղղությամբ:
«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ), «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության կազմած կոնսորցիումի կողմից՝ Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով։ Այն մեկնարկել է 2021 թվականի հունիսին և կիրականացվի մինչև 2022 թվականի հունիսը։
Սույն ծրագիրը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և նյութերի բովանդակությունը միմիայն «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-նն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: