Լուսինե Ավագյան

Lusine Avagyan pic

Լուսինե Ավագյան

Ծրագրի պատասխանատու (2017-2018)

Լուսինե Ավագյանը միացել է ԵՀՀ-ին 2017թ․: Նա հանդիսանում է միջսահմանային ծրագրերի պատասխանատու։

Վերջին 7 տարիների ընթացքում Լուսինեն ներգրավվել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության հաստատմանը և քաղաքացիական հասարակության զարգացմանը նպաստող մի շարք նախաձեռնություններում:

Լուսինեն Հանրային լրագրության ակումբում աշխատել է որպես Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի մաս հանդիսացող «Ձեռնարկատերերի փոխայցելություններ» նախագծի ղեկավար։ 2014-2016թթ․ Լուսինեն աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում որպես միջազգային համագործակցության պատասխանատու: Մինչ այդ Լուսենեն համակարգել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորված «Քաղաքացի» նախագիծը, որ իրականացվում էր «ՍԻՎԻՏԱՍ» Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի կողմից՝ նպատակ ունենալով պատրաստել քաղաքացիների նոր սերունդ, ովքեր իրավագիտակից են և հակված են քաղաքացիական մասնակցությանն ու համայնքային զարգացմանը։ 

Լուսինեն ամբողջական ուսումնական պրակտիկա է անցել Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակում, ինչպես նաև՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակում։

Լուսինեն 2010թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտության բաժինը։ Այնուհետև ավարտել է Երևանի պետական համալսարանի Մարդու իրավունքների և ժողովրդավարացման բաժնի մագիստրոսական ծրագիրը՝ մեկ ակադեմիական կիսամյակ անցկացնելով Կիևի Տարաս Շեվչենկոյի անվան պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Լուսինեն իրավագիտության մագիստորսի կոչում ունի Հայաստանի ամերիկյան համալսարանից: