Անուշ Մարգարյան

Anush Margaryan

Անուշ Մարգարյան

Նախագծի ղեկավար (2016-2018)

Անուշ Մարգարյանը միացել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամին 2016թ., որպես «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» նախագծի ղեկավար: Մինչ այդ հանդիսացել է Հայաստանի Օմբուդսմենի խորհրդականը՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, փոքրամասնությունների ու փախստականների իրավունքների հարցերով: Մասնագիտանալով մարդու իրավունքների ոլորտում՝ անդամակցել ու մասնագիտական աջակցություն է տրամադրել խոցելի խմբերի հիմնախնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական, միջազգային աշխատանքային խմբերին: Ներկայում Անուշը «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ձևավորված ՀՀ արդարադատության նախարարության ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Անչափահասների արդարադատության խորհրդի անդամ է: Նա  նաև «Սահմանադրականության և մարդու իրավունքների խթանում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փոխնախագահն է:

Անուշ Մարգարյանը ստացել է իրավագիտության բակալավրի և  մագիստրոսի աստիճան Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանից, ինչպես նաև եվրոպագիտության (մարդու իրավունքներ և ժողովրդավարացում) մագիստրոսի աստիճան  Երևանի պետական համալսարանից, որտեղ ուսման շրջանակներում սովորել է նաև Կիևի Տառաս Շևչենկոյի անվան Ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլետում:

Անուշը մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների խոցելի խմբերի իրավունքների, հաշտարարության, բանակցությունների վարման ու առաջնորդության բնագավառներում, ինչպես նաև, որպես մարդու իրավունքների ոլորտի փորձագետ հրավիրվել է մասնակցելու հեռուստառադիոհաղորդումների, մասնակցել է մարդու իրավունքներին նվիրված տեղական և միջազգային համաժողովներին, որպես բանախոս և վարող: