GSP+-ի միջոցով մարդու և աշխատանքային իրավունքների խթանումը Հայաստանում (2018-2019)

EU FlagDRI logoGSP + logoEPF logo arm

2018 թ․ փետրվարի 1-ից Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)՝ Democracy Reporting International (DRI)-ի աջակցությամբ Հայաստանում իրականացրել է «GSP+-ի միջոցով մարդու և աշխատանքային իրավունքների խթանումը» ծրագիրը։ Ծրագիրն իրականացվել է։ «GSP+-ի միջոցով մարդու և աշխատանքային իրավունքների խթանումը» համաշխարհային ծրագրի շրջանակներում, որը DRI-ն իրականացրել է հետևյալ 9 երկրներում՝ Հայաստան, Բոլիվիա, Կաբո Վերդե, Ղրղզստան, Մոնղոլիա, Պակիստան, Պարագվայ, Ֆիլիպիններ, Շրի Լանկա:

GSP+-ը կամ Արտոնությունների ընհանրացված համակարգը ոչ միայն հնարավորություն է տվել դրա մասնակից 9 պետություններին, այդ թվում՝ Հայաստանին օգտվել ԵՄ-ի կողմից տրամադրվող տնտեսական արտոնություններից, այլև պարտավորեցրել է այդ պետություններին պատշաճ կատարել ՄԱԿ-ի՝ մարդու և աշխատանքային իրավունքներին վերաբերող 27 կոնվենցիաները։

Ծրագրի միջոցով ԵՀՀ-ն նպատակ ուներ հզորացնելու Հայաստանի մարզային ՀԿ-ների կարողությունները՝ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին, ինչպես նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեին հասցեագրված որակյալ, հիմնավորված այլընտրանքային զեկույցների մշակման հարցում:

Ծրագրի ավարտին Հայաստանի կառավարությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների պայմանագրային մարմիններին ներկայացվեց հետևյալ միջազգային պայմանագրերի կատարման վերաբերյալ ազգային զեկույցները.

1) Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա, որի ներկայացման վերջնաժամկետն էր՝ 2019 թ․ հունվարի 22-ը,
2) Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիր, որի ներկայացման վերջնաժամկետն էր 2019 թ․ մայիսի 30-ը:

Ծրագրի սկզբում ԵՀՀ-ի կողմից ընտրված մարդու իրավունքների փորձագետները՝ նախօրոք ընտրված մարզային ՀԿ-ների համար նախապատրաստե և վարել են երկօրյա համապարփակ դասընթաց: Դասընթացը տեղի է ունեցել Երևանում և կենտրոնացել է ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ այլընտրանքային զեկույցների ներկայացման առանցքային փուլերի վրա: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև այլընտրանքային զեկույցների մշակման, այնտեղ մարդու իրավունքների ոլորտում առկա առանցքային հիմնախնդիրների ճիշտ արտացոլման հմտությունների ձևավորման վրա։

Դասընթացի ավարտից հետո փորձագետները՝ ԵՀՀ աշխատակիցների և դասընթացի մասնակիցների հետ համատեղ մշակել են այլընտրանքային զեկույցների մշակման ընթացքում ՀԿ-ներին շարունակական ուղղորդման տրամադրման, ինչպես նաև այլընտրանքային զեկույցների մշակման աշխատանքային ժամանակացույցը: Փորձագետներն ապահովել են զեկույցները մշակող ՀԿ-ների աշխատանքային խմբերի հետ կանոնավոր հեռահաղորդակցությունն ու աջակցել, ուղղորդել եննրանց զեկույցների մշակման բոլոր փուլերում: 

Ծրագրի իրականացման ընթացքում ԵՀՀ-ն փորձագետների հետ համատեղ անց է կացրել երեք կողմնորոշիչ հանդիպումներ (coordination meetings), որոնց ընթացքում մարզային ՀԿ-ները հնարավորություն ունեցան առանձնացնելու այլընտրանքային զեկույցների մշակման հետ կապված յուրաքանչյուրի ՀԿ-ի ուժեղ կողմերը, կատարելու աշխատանքի բաժանում, բաշխելու ռեսուրսները և այլն: Նախատեսված էր, որ զեկույցների նախնական տարբերակները (հայերենով) պատրաստ կլինեն կողմնորոշիչ հանդիպումների ավարտին, կվերջնականացվեն խորհրդատուի կողմից և կթարգմանվեն անգլերեն՝ մինչև ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ ներկայացնելը:

Փորձագետների կողմից վարած դասընթացի, կողմնորոշիչ հանդիպումների և լայնածավալ ուղղորդման արդյունքում ակնկալվում էր նախապատրաստել և ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե, ինչպես նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտե ներկայացնել առնվազն չորս այլընտրանքային զեկույց:

 

EIDHR/2016/376-915

Տվյալ նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից

GSP+-ի մասին ավելին իմանալու համար սեղմեք այստեղ:

Ավելին