Exploring New Paradigm: Funding and Business Models for The Arts (Armenian)

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU Armenia) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը համատեղ կազմակերպել են եռօրյա դասընթաց մշակույթի կամ արվեստի բնագավառում աշխատող ՔՀԿ-ների համար:

Այս մի քանի օրերի ընթացքում մասնակիցները ծանոթանում են արվեստի և մշակույթի կայուն կառավարման սկզբունքներին, նոր բիզնես մոդելների, բրենդավորման և արվեստի հաստատությունների ֆոնդհայթայթման հմտություններին:

Դասընթացը վարում է հրավիրված մասնագետ Volodymyr Vorobeyը: Նա մասնակիցներին ներկայացնում է արվեստի հաստատությունների կառավարման տեսական և գործնական մոտեցումները, միասին փորձում են հասկանալ, թե ինչպես պետք է ստեղծվի բովանդակությունը, ֆոնդահայթայթման և բիզնեսի նոր ձևեր բացահայտել:

Դասընթացը Եվրոպական միության (European Union in Armenia) կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ (Bridge for CSOs) ծրագրի մի մասն է: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին, հայաստանյան համալսարաններին, ինչպես նաև սփյուռքի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել հայաստանյան կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:

More