Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) կազմակերպում է տեղեկատվական հանդիպում «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ» ծրագրի շրջանակում հայտարարված Դրամաշնորհային ծրագրով հետաքրքված դիմումատուների համար։

ՀԱ

«Ընդհանուր առմամբ, ինձ ինչն է հետաքրքրում արձակում, դա՝ պայթյունն է։ Այսինքն, որ կենցաղագրությունը խախտվի, տեղի ունենա հեղափոխական մի իրադարձություն, որը փոխի իրադրությունը գեղարվեստական երկի իրականության սահմաններում։

ՀԱ

Շարունակելով ատելության խոսքի, դրա դրսևորման և վտանգների մասին թեման՝ Restart Times-ն այս անգամ զրուցել է Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի Մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Իզաբելլա Սարգսյանի հետ:

ՀԱ

ՀՀ Մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2019թ. «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը և Եվրասիա համագործակցության հիմնադրամը սկսեցին ««20-րդ դարի Հայաստանի բանավոր պատմությունների հավաքագրում և հանրայնացում» ծրագիրը»՝ խնդիր ունենալով մի կողմից գրանցել Խորհրդային Հայաստանի մասին Խորհրդային Հայաստանում ապրած մարդկանց մասնավոր հիշողություններն իրենց ապրած կյանքի մասին, մյուս կողմից գրանցել և հանրայնացնել 20-րդ դարի Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը: Սույն էլեկտրոնային գրքում հրատարակվում են գրանցված պատմություններից միայն 24-ը, որից 15-ը՝ երևանաբնակների, 9-ը՝ Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի բնակիչների: Հիմքում դրված են անհատների կենսագրական պատումները: Պատմություններում խորհրդային անցյալով հետաքրքրվողները և վերլուծաբանները նյութեր կգտնեն ընտանեկան, ազգակցական, համայնքային, հասարակական հարաբերությունների, աշխատանքի, աշխատավճարի, ժամանցի, ծեսերի, տոների, կրոնական մշակույթի, ուտեստի, ամուսնությունների, հարսանիքի, Խորհրդային Հայաստանում հասարակության մշակութային հաղորդակցման, Երևանի կենտրոնի կառուցապատման և առհասարակ «կենտրոն» հասկացության և այլն, ինչպես նաև «Երևանի քաղաքային մշակույթ» հասկացության ընկալումների մասին: Մասնավոր կենսագրություններում հաճախ են երևում ստալինյան շրջանի քաղաքական բռնությունների ենթարկվածների մասին հիշողություններ, ինչպես նաև բռնությունների զոհերի սեփական կենսագրություններ:

ՀԱ

Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակի առթիվ գրող, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը և Հայկ Համբարձումյանը Շողակաթի եթերում զրուցում են մաթևոսյանական արձակի, վերջերս հրատարակված անտիպների մասին, ինչպես նաև անդրարձ են կատարում Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Հրանտ» և Հայկ Համբարձումյանի «Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի» գրքերին։

ՀԱ

Հետազոտության համահեղինակ, ազգագրագետ Արսեն Հակոբյանը Շողակաթի հյուրն է, որտեղ մանրամասնում է համակեցության գաղափարախոսական, կենցաղային, մշակութային առանձնահատկությունների մասին։

ՀԱ