Խորհրդային ժամանակների բռնադատվածների հիշատակին նվիրված «Հունիսի 14» ստեղծագործական-խորհրդանշական մրցույթի արդյունքները հայտնի են:
Ձեզ ենք ներկայացնում ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի հարցազրույցը 1in.am-ին, որի ընթացքում նա խոսում է կրթության ոլորտի նոր չափորոշիչների և գրականության դերի մասին, ինչպես նաև շահերի բախման մասին հայաստանյան համատեքստում:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հելսինկյան ասոցիացիա և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է «Համագործակցություն հանուն արդարադատության ոլորտում բարեփոխումների» ծրագիրը։ Ծրագիրը մեկնարկել է 2019 թ. սեպտեմբերին։
Եվրասիա համագործակցություն հիմնադրըամի ծրագրի տնօրեն Միքայել Հովհաննիսյանը-ը EVN Report-ի հյուրն է, որտեղ «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության համահիմնադիր Ավնիկ Մելիքյանի հետ քննարկում են «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» նպատակն ու դրույթները։
Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն՝ նախաձեռնելով այս մրցույթը, ցանկանում է գտնել լավագույն այլընտրանքային լուծումները Երևան քաղաքի թիվ 33 (հանրության շրջանում ավելի հայտնի՝ Ֆիրդուսի) թաղամասի քաղաքային միջավայրի վերակենդանացման համար։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը իր գործընկեր կազմակերպությունների հետ միասին ընդգրկվել է Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների նախագիծը համակարգող խորհրդի կազմում։