Մայիսի 11-ից մարզերում ապրող մեր քաղաքացիները հնարավորություն կունենան Հայաստանում տեղակայված 10 Ինֆոտներից տեղեկանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցության ծրագրերի մասին:

ՀԱ

Դիտեք ԵՀՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Սարհատ Պետրոսյանի հարցազրույցը քաղաքաշինական ոլորտի խնդիրների վերաբերյալ։

ՀԱ

2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխությունը ավտոկրատ և կոռումպացված իշխանությունների ապօրինությունների դեմ հանրային ընդվզման գագաթնակետն էր։ Հեղափոխությանը հաջորդած շրջանում նոր իշխանությունները նախաձեռնեցին բարեփոխումներ բազմաթիվ ոլորտներում՝ նպատակ ունենալով շտկել իրավիճակը և մեղմել տարիներով ձևավորված սոցիալական անարդարությունը։ Չնայած, որ հասարակության դժգոհությունների կիզակետում տարիներ շարունակ եղել են քաղաքաշինական խնդիրները, պատմամշակության ժառանգության և հանրային տարածքների ոչնչացման հարցերը, ներկայում դրանք անտեսված են ներկա կառավարության կողմից։

ՀԱ

ԵՀՀ ծրագրերի տնօրեն, արևելագետ Միքայել Հովհաննիսյանը Արևիկ ռադիոյի հյուրն էր։ Զրուցի ժամանակ քննարկել են հեռավար կրթության կազմակերպման խնդիրները՝ կրթության այս ձևը դիտարկելով ոչ թե որպես սովորական կրթության կցորդ, այլ ինքնաբավ, ինքնուրույն համակարգ, իսկ հեռավար կրթության կազմակերպման ներկա գործընթացը՝ մեծ փորձարկում, որից պետք է դասեր քաղել:

ՀԱ

ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի և պայմանագրային մարմինների մասնագիտացված մոտեցումն ու փորձառությունը մեծապես նպաստել են տարբեր ոլորտներում մարդու իրավունքների մասին օրենսդրության մշակմանը։ Դրանք կարող են օգնել զարգացնել արդեն իսկ գոյություն ունեցող ստանդարտները, ստեղծել նախադեպեր, մանրամասն նկարագրել և արձանագրել «երկրի համատեքստը» և իրավական պաշտպանության միջոցների առանձնահատկությունները:

ՀԱ

Որպես ծրագրի մաս՝ ԵՀՀ-ն պլանավորում է իր շահառուներին՝ քաղաքացիական հասարակությանը և երիտասարդությանը, տրամադրել գիտելիք և խորհելու նյութ պետության և իրավունքի ընդհանուր սկզբունքների, իշխանության տեսության, ինչպես նաև Հայաստանի արդի կառավարման համակարգի հիմունքների վերաբերյալ: Այդ նպատակով հայցում ենք դիմումներ հետևյալ թեմաներով․

ՀԱ