CS_Support_grants

Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ. Աջակցություն քաղաքացիական հասարակությանը (փակված է)

Sida_logo

*Աջակցություն քաղաքացիական հասարակությանը բաց դրամաշնորհների մրցույթի այս փուլի դիմումներն ընդունվելու են մինչև օգոստոսի 10-ը ներառյալ։

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության հետ իր գործընկերության շրջանակներում, հայտարարում է  «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը»  ծրագրով «Բաց դռների» դրամաշնորհային մրցույթ քաղաքացիական հասարակության համար:

Հետհեղափոխական իրավիճակը, համաճարակն ու պատերազմն էական ազդեցություն են գործել Հայաստանի քաղաքացիական հասարակության վրա՝ առաջ քաշելով նոր խնդիրներ, կարիքներ և առաջնահերթություններ, ինչպես նաև ի հայտ բերելով գործունեության նոր ոլորտներ և գործիքներ։ Նոր իրավիճակում արագ և արդյունավետ վերակազմակերպվելու, թարմ ծրագրային գաղափարներ գեներացնելու և իրականացնելու համար քաղաքացիական հասարակությունը ֆինանսական ռեսուրսների և կարողությունների զարգացման կարիք ունի։

«Բաց դռների» մրցույթը ենթադրում է գործունեության հնարավորին լայն թեմատիկ շրջանակ և գործիքակազմ։ ԵՀՀ-ն ողջունում է մարդու իրավունքները, գենդերային հավասարությունը հասցեագրող, խտրականության և բռնության բացառմանը, բնապահպանությանը, քաղաքային պլանավորմանը և զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, շահերի բախման կառավարմանն ուղղված նախագծերը և այլ նախագծեր, որոնք աջակցում են բարեփոխումներին և թիրախավորում այսօրվա կարիքները: Կարևոր են այնպիսի գործունեության տեսակներ, որոնք ընդգրկում են հանրային իրազեկում, մասնակցության ապահովում, քաղաքականությունների մշակում և ջատագովություն, մասնակցային պլանավորում և մշտադիտարկում: Սակայն ամենակարևորը նոր գաղափարների մշակումը և փորձարկումն է: Վերը նշված թեմատիկ առաջնահերթությունները և գործունեության տեսակները պետք է դիտարկվեն որպես պայմանական հուշող օրինակներ։ ԵՀՀ-ն պատրաստ է աջակցել նաև այլ ոլորտային ուղղվածություն և գործիքակազմ ունեցող ծրագրերի, եթե դրանք նպաստեն հետհեղափոխական, համաճարակային և հետպատերազմական իրավիճակում քաղաքացիական հասարակության կողմից արդյունավետ գործունեության իրականացմանը։

Անկախ ծրագրային առաջարկի ոլորտից և թեմատիկ ուղղվածությունից, նախագծի մեթոդաբանությունը պիտի հաշվի առնի արժեքային մոտեցումները՝ հարգանք մարդու իրավունքների հանդեպ, գենդերային հավասարություն, զգայունություն շրջակա միջավայրի նկատմամբ:

Մրցույթին դիմելու պայմանները և անհրաժեշտ փաստաթղթերը

  • Մրցույթին կարող են դիմել ՀՀ ում գրանցված և գործող ՔՀԿ-ները
  • Կազմակերպություններին տրամադրվող  մեկ դրամաշնորհի չափը կկազմի 5,000,000-10,000,000 ՀՀ դրամ
  • Հայտատու կազմակերպությունից ակնկալվում է առնվազն 10% համաֆինանսավորում  ծրագրին` դրամական և/կամ ոչ դրամական միջոցներով։
  • Դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար նախատեսված ժամկետը  մինչև 8 ամիս է։ Ծրագրի իրականացման ընթացքում ԵՀՀ աշխատակիցներըը կտրամադրեն հընթացս խորհրդատվություն բովանդակային և տեխնիկական հարցերով։
  • «Բաց դռների» մրցույթը չունի վերջնաժամկետ և բաց է հետաքրքրված հայտատուների համար մինչև մրցույթի ավարտի մասին հավելյալ տեղեկատվության հրապարակումը։

Հայտերի գնահատման չափանիշները

Ներկայացված հայտերն ընդունվում են պարզեցված տարբերակով: Անկախ հանձնաժողովը դրանք կգնահատի ըստ հետևյալ չափանիշների.

 

Չափանիշ

Միավոր

1

Նախագծի արդիականությունը

30

2

Նորարարությունը

25

3

Համապատասխանությունը «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրի նպատակներին  և առաջնահերթություններին

20

4

Բյուջեի համապատասխանությունը ծրագրի բովանդակությանը

25

 

Հաստատված նախագծերի համար ԵՀՀ-ի հետ համաստեղծման գործընթաց կիրականացվի՝ վերջնական նախագծային փաթեթը կառուցելու նպատակով:

Ծրագրին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն կարճ հայտադիմում (տե՛ս կից) և կցեն հայտադիմումում նշված փաստաթղթերի պատճենները, փաթեթն ուղարկելով ԵՀՀ՝ էլեկտրոնային տարբերակով, [email protected] էլ․ հասցեով՝ իմակի տուփիկում (subject line) նշելով “CS support_open door” և կարճ՝ ծրագրի վերնագիրը:

Մանրամասների համար կարող եք դիմել ծրագրի ղեկավար Ջուլյա Սահակյանին՝ զանգահարելով՝ +37491 374320,  կամ գրելով՝ [email protected] հասցեին։

Մրցույթն անցկացվում է Շվեդիայի կառավարության կողմից իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրի շրջանակում։

Տեքստի սետեղծման ամսաթիվը՝ մարտ 18, 2021

Տեքստը խմբագրվել է՝ հուլիս 30, 2021

 

Ավելին