Լավագույն լրագրողական նյութի մրցանակաբաշխություն

Երևան, ՀՀ - Ս. թ. հունվարի 30-ին, ժամը 11-ին ԵՀՀ գրասենյակում (ք. Երևան, Ազատության պող. 1/21, բն. 22) տեղի կունենա կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութերի մրցանակաբաշխությունը։ Մրցույթը կազմակերպվել է ԵՀՀ կողմից «Կրոնական հանդուրժողականության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Մրցույթի նպատակն է խրախուսել խնդրի  անաչառ և բազմակողմանի լուսաբանումը, ուշադրություն սևեռել Հայաստանի կրոնական և էթնիկ փոքրամասնություների հիմնահարցերին և նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայաստանում։ Մրցույթի ընթացքում մասնագիտական հանձնաժողովը դիտարկել է հայաստանյան ԶԼՄ-ներով 2013 թ. դեկտեմբերից 2014 թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում հրապարակված լրագրողական նյութերը: Ընդհանուր առմամբ մրցանակի համար հանձնաժողովը դիտարկել է 9 լրագրողների կողմից ներկայացրած 17  նյութ:

Միջոցառմանը ներկա կգտնվեն Միացյալ Թագավորության դեսպանը, Լիտվայի Հանրապետության դեսպանը, ինչպես նաև հանդուրժողականության հարցերով զբաղվող միջազգային և տեղական կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Կրոնական հանդուրժողականության խթանումը Հայաստանում  ծրագիրը իրականացվում է Նիդերլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ։ Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել խղճի և կրոնի ազատության իրավունքի վերաբերյալ հանրության իրազեկումը, ինչպես նաև բարելավել հանդուրժողականության և բազմազանության հարցերի շուրջ լրատվամիջոցների հրապարակումների որակն ու պրոֆեսիոնալիզմը:

Ավելին