Կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցույթ (2015-2016)

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)  հայտարարում է կրոնական հանդուրժողականության թեմաներին առնչվող կամ անդրադարձ կատարող լրագրողական լավագույն նյութի ամենամյա մրցույթՄրցույթի նպատակն է խրախուսել խնդրի անաչառ և բազմակողմանի լուսաբանումը, ուշադրություն սևեռել Հայաստանի կրոնական և ազգային փոքրամասնությունների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայաստանում։

Մրցույթը կընդգրկի 2015 թվականի օգոստոսից մինչև 2016 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութեր։ Մրցանակը կշնորհվի մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Մրցույթի մասնակցության պայմանները.

Լրագրողական նյութը.

  1. կարող է լինել ցանկացած ֆորմատով՝ տպագիր, հեռուստատեսային, մուլտիմեդիա,  ֆոտոշարք և այլ։
  2. պետք է հրապարակված լինի հայաստանյան ԶԼՄ-ներով 2015 թվականի օգոստոսի 1-ից 2016 թվականի սեպտեմբերի 15–ն ընկած ժամանակահատվածում։
  3. պետք է անդրադառնա կրոնական հանդուրժողականությանը վերաբերող ամենատարբեր թեմաներին։
  4. պետք է մրցույթին ներկայացվի հեղինակի կողմից կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի համաձայնությամբ։

Վերջնաժամկետը

Լրագրողական նյութեր կընդունվեն մինչև 2016 թվականի սեպտեմբերի 15-ը։

Ծանոթություն.

  • Յուրաքանչյուր անհատ կարող է ներկայացնել 1-4 հայտ։
  • Ընտրությունը կատարելու է մասնագիտական հանձնաժողովը։
  • Ներկայացվող փաթեթը (նյութեր, DVD) չի վերադարձվում հայտատուին:

Խնդրում ենք հայտերն ուղարկել Նանե Պասկևիչյանին հետևյալ էլ-փոստով` [email protected]՝ վերնագրելով ձեր էլ-նամակը «ամենամյա լրագրողական նյութի մրցույթ»։

Ավելին