Կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցույթ (2015-2016)
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է կրոնական հանդուրժողականության թեմաներին առնչվող կամ անդրադարձ կատարող լրագրողական լավագույն նյութի ամենամյա մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել խնդրի անաչառ և բազմակողմանի լուսաբանումը, ուշադրություն սևեռել Հայաստանի կրոնական և ազգային փոքրամասնությունների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայաստանում։
Մրցույթը կընդգրկի 2015 թվականի օգոստոսից մինչև 2016 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութեր։ Մրցանակը կշնորհվի մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Մրցույթի մասնակցության պայմանները.
Լրագրողական նյութը.
- կարող է լինել ցանկացած ֆորմատով՝ տպագիր, հեռուստատեսային, մուլտիմեդիա, ֆոտոշարք և այլ։
- պետք է հրապարակված լինի հայաստանյան ԶԼՄ-ներով 2015 թվականի օգոստոսի 1-ից 2016 թվականի սեպտեմբերի 15–ն ընկած ժամանակահատվածում։
- պետք է անդրադառնա կրոնական հանդուրժողականությանը վերաբերող ամենատարբեր թեմաներին։
- պետք է մրցույթին ներկայացվի հեղինակի կողմից կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի համաձայնությամբ։
Վերջնաժամկետը
Լրագրողական նյութեր կընդունվեն մինչև 2016 թվականի սեպտեմբերի 15-ը։
Ծանոթություն.
- Յուրաքանչյուր անհատ կարող է ներկայացնել 1-4 հայտ։
- Ընտրությունը կատարելու է մասնագիտական հանձնաժողովը։
- Ներկայացվող փաթեթը (նյութեր, DVD) չի վերադարձվում հայտատուին:
Խնդրում ենք հայտերն ուղարկել Նանե Պասկևիչյանին հետևյալ էլ-փոստով` [email protected]՝ վերնագրելով ձեր էլ-նամակը «ամենամյա լրագրողական նյութի մրցույթ»։