«Դրվագներ Հայաստանի խորհրդային անցյալից. հայ-ադրբեջանական համակեցության հետքերով» գրքի համահեղինակ Արսեն Հակոբյանը Շողակաթի հյուրն է
«Դրվագներ Հայաստանի խորհրդային անցյալից. հայ-ադրբեջանական համակեցության հետքերով» գրքի հեղինակներն են Լուսինե Խառատյանը, Արսեն Հակոբյանը և Րաֆֆի Քորթոշյանը:
Հեղինակները գրքում հետազոտել են Խորհրդային Հայաստանում հայերի և ադրբեջանցիների համակեցության նյութական ու ոչ նյութական մշակույթի հետքերն ու հիշողությունները:
Հետազոտության համահեղինակ, ազգագրագետ Արսեն Հակոբյանը Շողակաթի հյուրն է, որտեղ մանրամասնում է համակեցության գաղափարախոսական, կենցաղային, մշակութային առանձնահատկությունների մասին։
Ծրագիրն իրականացրել է «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ-ն՝ ԵՀՀ դրամաշնորհի շնորհիվ՝ Եվրոպական միության «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» (PeaCE) ծրագրի շրջանակներում: