Lusine_Kharatyan_book

«Դրվագներ Հայաստանի խորհրդային անցյալից. հայ-ադրբեջանական համակեցության հետքերով» գրքի շնորհանդեսը

Դեկտեմբերի 19-ին, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հրատարակած «Դրվագներ Հայաստանի խորհրդային անցյալից. հայ-ադրբեջանական համակեցության հետքերով» գրքի շնորհանդեսը։

Lus_kh_book

Հատորն արդյունք է մի հետազոտական նախագծի, որը սկսվել է դեռևս 2017 թվականին: Հիմնվելով դաշտային և արխիվային նյութերի վրա՝ այն անդրադառնում է Խորհրդային Հայաստանում հայերի և ադրբեջանցիների համակեցության որոշ դրվագների և այդ համակեցության նյութական ու ոչ նյութական մշակույթի հետքերին ու հիշողություններին: Գրքում քննարկվում են մոռացության ու հիշողության նուրբ սահմանագծին գտնվող խորհրդային անցյալի տարբեր շերտեր՝ անդրադառնալով խորհրդային հուշարձաններին, ժողովրդական սրբավայր-ուխտատեղիներին և Խորհրդային Հայաստանի ադրբեջանական թատրոնին:

Lus_kh_book

Հետազոտության և գրքի հեղինակներն են Լուսինե Խառատյանը, Արսեն Հակոբյանը և Րաֆֆի Քորթոշյանը: Ծրագիրն իրականացրել է «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն ՀԿ-ն՝ ԵՀՀ դրամաշնորհի շնորհիվ՝ Եվրոպական միության «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» (PeaCE) ծրագրի շրջանակներում:

Ավելին