Կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութի մրցույթ

Եվրասիա համագործակցությունհիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է կրոնական հանդուրժողականության թեմաներին անդրադարձողլրագրողական լավագույն նյութի մրցույթ: Մրցույթինպատակն է խրախուսել խնդրի  անաչառ և բազմակողմանի լուսաբանումը, ուշադրություն սևեռել Հայաստանի կրոնական և էթնիկ փոքրամասնություների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայստանում։

Մրցույթը կընգրկի 2013 թվականի դեկտեմբերից ս.թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութեր, մրցանակը կշնորհվի մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Մրցույթին մասնակցության պայմանները.

Լրագրողական նյութը.

  1.    Կարող է լինել ցանկացած ֆորմատով՝ տպագիր, հեռուստատեսային, մուլտիմեդիա,  ֆոտոշարք և այլ։
  2.     Հրապարակված լինի հայաստանյան ԶԼՄ-ներով 2013 թվականի դեկտեմբերից ս.թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում։
  3.     Անդրադառնա կրոնական հանդուրժողականությանը վերաբերող ամենատարբեր թեմաների։
  4.     Մրցույթի ներկայացվի հեղինակի կողմից կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի համաձայնությամբ։

Մասնակցության համար խնդրում ենք մինչ ս.թ.  նոյեմբերի 30-ը ԵՀՀ ներկայացնել լրագրողական նյութերը էլեկրոնային փոստի միջոցով կամ այցելելով մեր գրասենյակ Ազատության 1/21 բն. 23 հասցեով։

Ծանոթություն.

  • Յուրաքանչյուր անհատ կարող է ներկայացնել 1-4 հայտ
  • Ընտրությունը կատարելու է մասնագիտական հանձնաժողովը
  • Ներկայացվող փաթեթը (նյութեր, DVD) չի վերադարձվում հայտատուին:

Բոլոր հարցերով դիմել Իզաբելլա Սարգսյանին 251575 (119) հեռախոսահամարով և էլ-փոստով`[email protected]:

Ավելին