Կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութի մրցույթ
Եվրասիա համագործակցությունհիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է կրոնական հանդուրժողականության թեմաներին անդրադարձողլրագրողական լավագույն նյութի մրցույթ: Մրցույթինպատակն է խրախուսել խնդրի անաչառ և բազմակողմանի լուսաբանումը, ուշադրություն սևեռել Հայաստանի կրոնական և էթնիկ փոքրամասնություների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայստանում։
Մրցույթը կընգրկի 2013 թվականի դեկտեմբերից ս.թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութեր, մրցանակը կշնորհվի մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Մրցույթին մասնակցության պայմանները.
Լրագրողական նյութը.
- Կարող է լինել ցանկացած ֆորմատով՝ տպագիր, հեռուստատեսային, մուլտիմեդիա, ֆոտոշարք և այլ։
- Հրապարակված լինի հայաստանյան ԶԼՄ-ներով 2013 թվականի դեկտեմբերից ս.թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում։
- Անդրադառնա կրոնական հանդուրժողականությանը վերաբերող ամենատարբեր թեմաների։
- Մրցույթի ներկայացվի հեղինակի կողմից կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի համաձայնությամբ։
Մասնակցության համար խնդրում ենք մինչ ս.թ. նոյեմբերի 30-ը ԵՀՀ ներկայացնել լրագրողական նյութերը էլեկրոնային փոստի միջոցով կամ այցելելով մեր գրասենյակ Ազատության 1/21 բն. 23 հասցեով։
Ծանոթություն.
- Յուրաքանչյուր անհատ կարող է ներկայացնել 1-4 հայտ
- Ընտրությունը կատարելու է մասնագիտական հանձնաժողովը
- Ներկայացվող փաթեթը (նյութեր, DVD) չի վերադարձվում հայտատուին:
Բոլոր հարցերով դիմել Իզաբելլա Սարգսյանին 251575 (119) հեռախոսահամարով և էլ-փոստով`[email protected]: