Սարինե Հայրիյան

Sarine

Սարինե Հայրիյան

Ծրագրի համակարգող

Սարինե Հայրիյանը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) թիմին է միացել 2021 թվականի մայիսից, աշխատում է միջսահմանային ուղղվածությամբ իրականացվող «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագրում, որպես համակարգող։

Մինչ այդ Սարինեն աշխատել է Արցախում․ նախ, Արցախի հանրային հեռուստատեսությունում՝ որպես լրագրող և հաղորդավար (2010-1016), այնուհետ «Արմատներ» արցախա-ֆրանսիական մշակութային-երիտասարդական կենտրոնում` որպես միջոցառումների կազմակերպման ղեկավար (2016-2020), հետո՝ Արցախի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում՝ որպես մամուլի խոսնակ (2020 մայիս-2020 դեկտեմբեր)։

Մասնակցել է ԵՀՀ-ի, «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի, ՀԱՀ կողմից իրականացված մի շարք ծրագրերի ու դասընթացների։ Հիմնադրել է Արցախում գործող «Վեկտոր» երիտասարդական-հասարական կազմակերպությունը, համակարգել է կազմակերպության մի շարք ծրագրեր։

2019թ․ Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից իրականացված «Կին ձեռներեցներ» ծրագրի դրամաշնորհառու է, որի շրջանակում հիմնել է արցախյան բարբառն ու կոլորիտը ներկայացնող կտորե պայուսակների ու շապիկների փոքրիկ բիզնես։

Սարինեն մասնագիտությամբ լեզվաբան է, ավարտել է Արցախի պետական համալսարանի ասպիրանտուրան։

Առավել հետաքրքրված է Հայաստանում և Արցախում քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրներով ու հեռանկարներով, կոնֆլիկտների տրանսֆորմացիայով և կրթության հիմնահարցերով։

Հրապարակվել է 23 հուլիսի, 2021 թ․