Նարեկ Վարշամյան

Narek-Varshamyan

Նարեկ Վարշամյան

Ծրագրի ղեկավար

Հրապարակվել է 14 հուլիսի, 2021 թ․

Նարեկ Վարշամյանն ունի շուրջ 13 տարվա բարեգործական կազմակերպերպություններում աշխատելու փորձ։ Նա աշխատել է երիտասարդական, ոչ ֆորմալ կրթության, սոցիալական և համայնքային զարգացման ոլորտներում։

Նարեկը միացել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Հյուսիսային մասնաճյուղի թիմին 2021 թվականի հունիսին։

Նարեկն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2008 թվականին Բրիտանական Կարմիր Խաչում, որպես երիտասարդական բաժնի ղեկավարի օգնական։ Վերադառնալով Հայաստան՝ նա աշխատել է ՍՕՍ-Մանկական գյուղեր ՀԲՀ-ում 2010 - 2020 թվականներին: 2013-ից հանդիսացել է Տավուշի մարզի երիտասարդական հասարական կազմակերպության նախագահը։ 2015-2016 թվականներին աշխատել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդական նախաձեռնությունների խրախուսման» ծրագրում՝ որպես Տավուշի մարզի համակարգող։ 2020-ին Նարեկն իրականացրել է դպրոցական կայուն սնունդ ծրագրի Տավուշի մարզի դպրոցների մոնիթորինգ։

Նարեկն ունի մաթեմատիկա, ինֆորմատիկա և մանակավարժություն ուղղվածության մասնագիտացում իսկ մագիստրոսական կոչում՝ հանրային կառավարման ոլորտում։